Րաֆֆի Հովհաննիսյանը մնալու է որպես շարքային անդամ․ «Ժառանգություն» կուսակցության 12-րդ համագումարը
«Ժառանգություն» կուսակացության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը չի առաջադրվել նոր կուսակացության վարչության կազմում եւ մնալու է որպես շարքային անդամ։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, «Ժառանգություն» կուսակցության 12-րդ համագումարում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Ժառանգությունը ավելի շուտ դարբնոց է, քան կուսակցություն, և ինքը ճանապարհ է հարթում իր գործընկեր կուսակցությունների համար, ժառանգությունը չի ծնվել երևալու համար, աթոռի տիրանալու համար, այդ տեսակետից դասական կուսակցություն չէ, բայց մենք միշտ եղել ենք պայքարի մեջ, մենք մեր համեստ քաղաքացիական ծառայությունը շարունակում ենք»,- ասաց նա։
Նա նշեց, որ «Ժառանգության» 12-րդ համագումարը հերթական համագումարն է, որը տեղի է ունենում նոր Հայաստանի ազգային զարթոնքից հետո, կուսակցությունը ծրագիր ունի և բանաձև է առաջարկում։
Ըստ Ր. Հովհաննիսյանի՝ «Ժառանգությունը» շուտով հրապարակում կլինի թարմացված վարչական կազմով, երիտասարդ անդամներով և ակտիվացած։
Ինչ վերաբերում է կուսակցության քաղաքական ծրագրերին, ապա նա նշեց, որ մինչև հաջորդ ընտրությունները կուսակցությունը կներկայացնի քաղաքակրթական մի նոր այլընտրանք և նորացած կներկայանա ժողովրդին։
Բուն համագումարը հիմնականում կրում էր աշխատանքային բնույթ, օրակարգում էին համագումարի աշխատանքային մարմինների ընտրությունը, վարչության հաշվետվությունը, կանոնադրական հանձնաժողովի հաշվետվությունը, կուսակցության ծրագրի փոփոխությունները։ Նաև առաջարկվեց վարչության նոր կազմ։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային