Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ
Քաղաքականություն

10 «օրենքով գող» գալու են և հաստատեն, որ իրե՞նք են տվյալ անձին աստիճան շնորհել. Տիգրան Աթանեսյանը՝ նոր նախագծի մասին

Քրեական ենթամշակույթ կրող անձանց կամ խմբավորումների համար քրեական պատասխանատվություն նախատեսող նախագծում առանց որևէ իրավական հիմքերի ամրագրվել են քրեական աշխարհում չգրված կանոնները։ Նման կարծիք NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով Քրեական օրենսգրքի փոփոխությունների նոր նախագծին։

«Բոլորս էլ հասկանում ենք, որ քրեական աստիճանակարգությունը գոյություն ունեցող կանոն է, սակայն չկա որևէ իրավական ակտ, որը կսահմանի, թե ինչ է, օրինակ,  նշանակում «օրենքով գող»։ Այն, որ բոլորը գիտեն, թե դա ինչ է, քիչ է, որ դրա համար անձին ենթարկեն քրեական պատժի։ Պատկերացրեք իրավիճակ, երբ մի մարդ գալիս է և ասում, որ ինքն «օրենքով գող» է, հիմա ի՞նչ, պետք է այդ մարդուն դատե՞ն դրա համար»,–ասաց նա։

«Օրինակ, ես չեմ պատկերացնում, թե ինչպես են հաստատելու աստիճանակարգ տալու հանգամանքը, իրենք պատկերացնում են, որ 10 «օրենքով գող» գալու են և հաստատեն, որ իրենք են տվյալ անձին կնքել որպես «օրենքով գո՞ղ», ծիծաղելի է հնչում»,– նկատեց Աթանեսյանը։

Իրավաբանի համար հասկանալի է, թե ինչի դեմ է ուզում պայքարել պետությունը, սակայն պայքարի այս ձևը, ըստ նրա, բավականին խոցելի է։

«Կամ ի՞նչ է նշանակում քրեական ենթամշակույթ, օրինակ, ցանկացած մի խմբակ, որը կունենա իր ենթամշակույթը քրեական կյանքի մասին, կարող է որակվել որպես քրեական ենթամշակույթ կրող խմբա՞կ։ Եթե մենք խոսում ենք բանդաների և հանցավոր համագործակցությունների մասին, ապա դա գործող քրեական օրենսգրքով արդեն իսկ կարգավորված է»։

Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ այն երկրներում, որտեղ այս նորմերն ամրագրվել են, կիրառելիության առումով խնդիրների են բախվել, օրինակ, Ռուսաստանն ու Վրաստանը. «Նախկինում, եթե «օրենքով գողին» հարցնում էին նրա աստիճանի մասին, նա իրավունք չուներ հերքելու, որ ինքն «օրենքով գող» է, սակայն, օրինակ, Ռուսաստանում այժմ այդ խնդիրը չկա. «օրենքով գողը» կարող է նաև ոստիկանին չհաստատել, որ ինքը «օրենքով գող» է, չհրաժարվել, սակայն չհաստատել, նման դեպքում ինչպե՞ս են ապացուցելու»,– նկատեց փաստաբանը։

Իրավաբանը նաև հիշեցրեց, որ «օրենքով գողերը» տարբեր երկրներում, այդ թվում     Հայստանում, զսպող դեր են տանում փողոցային հանցավորության դեմ պայքարում, քրեակատարողական հիմնարկներում և այլ ոլորտներում։

Հիշեցնենք, որ Կառավարությունն այսօրվա՝ օգոստոսի 29-ի նիստում հավանության արժանացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ այն պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար։ Ըստ նախագածի՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է համարվելու ոչ միայն «օրենքով գողը», այլ նաեւ քրեական հեղինակությունը։ Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալու համար նախատեսվում է պատիժ 7-10 տարի ժամկետով։