ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը Արցախի հանրապետության Անխակության 28-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ համայն հայությանը բոլորիս համար նվիրական այս հոբելյանի՝ Արցախի Հանրապետության Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ: Տոն, որն առանձնահատուկ խորհուրդ ու նշանակություն ունի արցախցիների ու, առհասարակ, աշխարհասփյուռ հայության համար: Դժվարին մաքառումով ու տասնամյակների պայքարի գնով ձեռք բերված անկախությունը պահպանելով ՝ հայկական երկրորդ հանրապետությունն այսօր աշխարհին ներկայանում է որպես ժողովրդավարական ու զարգացող երկիր, արցախցին շարունակում է ստեղծել ու արարել հայրենի հողում, կերտել մարտունակ ու օր օրի հզորացող բանակ: Ես բազմիցս ասել եմ, որ Արցախի հարցը ժողովուրդն արդեն լուծել է, մնում է միայն Արցախի հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, որն այլընտրանք չունի, և մենք մեր հնարավորության սահմաններում անում ենք ամեն ինչ: Ուզում եմ առանձնահատուկ վերհիշել արցախյան գոյամարտում արիաբար զոհված մեր բոլոր քաջորդիներին ու ապրիլյան պատերազմի բոլոր հերոսներին, հերոսներ ծնած մայրերին ու ընտանիքներին: Արցախի անկախության համար մենք շատ թանկ գին ենք վճարել և պարտավոր ենք սրբության պես պահել ու պահպանել այն: Եվս մեկ անգամ շնորհավորելով Անկախության տոնի առթիվ՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ պետականության կայացման ու ամրապնդման գործում: Աստված պահապան մեզ բոլորիս:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...