Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Նոր ուսումնական տարին՝ Պլեխանովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղում (լուսանկարներ)

Գ.Վ.Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղն այսօր՝ սեպտեմբերի 2-ին, իր հյուրընկալ դռները բացեց առաջին կուրսեցիների առջև: 

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ կազմակերպված հանդիսությանը ողջույնի խոսքերով հանդես եկան ԲՈՒՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը, տնօրեն Թամարա Վարդանյանը, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդական Պավել Կուրոչկինը:

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը, ջերմորեն շնորհավորելով առաջին կուրսեցիներին՝ բուհ ընդունվելու կապակցությամբ, նշեց․

«Գրեթե համոզված եմ, որ այսօրվա մեր ուսանողները վաղվա նախարարներն են, պետական ու քաղաքական գործիչները, գիտնականներն ու գյուտարարները, մարդիկ, ովքեր, հիմնվելով մեր ԲՈՒՀ-ում ստացած գիտելիքների վրա, կկերտեն մեր հուսալի ապագան։ Դուք կդառնաք նոր ուղղությունների, նոր ծրագրերի, նոր ցանցային համակարգերի, արվեստի ու գիտության մեջ նոր ուղղությունների հիմնադիրներ։ Ուսանողների համար ամենակարևորը երազելն ու սեփական ուժերին հավատալն է։ Հաշվի առնելով, որ մեր համալսարանը ռուսական պետական բուհ-ի մասնաճյուղն է Հայաստանում, դուք ամուր կամուրջ եք մեր երկու երկրների միջև։ Մենք կարևորում ենք նաև մեր դերը Հայաստանի ու Ռուսաստանի տնտեսական, քաղաքական, կրթական հարաբերությունների զարգացման տեսակետից, որպեսզի դրանք լինեն ամենադինամիկն ու ամուրը հետխորհրդային ողջ տարածքում»։

 

Արման Վարդանյանն իր խոսքում ասաց նաև, որ ակնհայտ է՝ Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղը տարեցտարի հզորանում, նոր թափ է ստանում, ապահովում բարձրորակ կրթություն՝ դառնալով է՛լ ավելի առաջադեմ: Տնօրինությունն էլ իր հերթին ջանքեր չի խնայում՝ այն վերածելու խոշոր գիտակրթական կենտրոնի։ «Մեր նպատակն է, որ ուսանողները կրթություն ստանան հարմարավետ միջավայրում և ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ լսարաններում»,- ասաց Արման Վարդանյանը։

 

Իր ելույթում Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը, ողջունելով ուսանողներին, նշեց, որ իր ղեկավարած բուհ-ն ունի երկար տարիների պատմություն. այն հիմնադրվել է 1907 թվականին։ Թե՛ համալսարանը, թե՛ ներսում գործող քոլեջը վերջին տարիներին շեշտակի առաջընթաց են ապրել նախ մասնագիտական կադրերի ամրապնդման, հետո նաև ուսանողների թվի դրական անընդհատական աճի տեսակետից․ «Գիտելիքի օրվա կապակցությամբ մի կարևոր նկատառում ունեմ. գիտելիքն է հիմքը ճշմարիտ ուղու։ Վստահ եմ, որ այս համալսարանի պատերի ներսում դուք կստանաք խորքային գիտելիք։ Այն, ինչ դուք կարող եք գտնել համացանցում, ընդամենը տեղեկատվություն է, և ոչ երբեք՝ գիտելիք։ Մի՛ շփոթեք հիմնարար կրթությունն ու գիտելիքը մակերեսային տեղեկատվության հետ, որը կարելի է գտնել համացանցում»,- նշեց Թամարա Վարդանյանը։

Ուսանողներին շնորհավորելու էր եկել նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդական Պավել Կուրոչկինը, ով առաջին կուրսեցիներին մաղթեց նորանոր հաջողություններ ուսման մեջ և պատրաստակամություն՝ համակողմանի աջակցություն ցուցաբերելու ուսումնառության ընթացքում։

 

Ողջույնի խոսքով, երաժշտական ու պարային կատարումներով հանդես եկան համալսարանի ուսանողները: Այնուհետև տեղի ունեցավ առաջին կուրսեցիներին դեպի նոր ուսումնական հաստատություն հրավիրելու արարողությունը: