Առանց հասկանալու չի կարելի մեղադրել որևէ մեկին. մեկնաբանություններ՝ ծննդկանի մահվան դեպքի մասին
Այսօր հայտնի դարձավ, որ Քննչական բաժնում քննություն է տարվում 2019 թվականի սեպտեմբերի 2-ին «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում» ծննդկան Լուիզա Ավետիսյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նշենք, որ ծննդկանը լույս աշխարհ է բերել արու զավակի, և նախնական տվյալներով՝ մահացել է կեսարյան հատումով ծննդաբերությունից 7 ժամ անց: Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Քննչական կոմիտե և ընդունվել վարույթ։
Ինչպես ծննդկանների մահվան մյուս դեպքերում, այս դեպքում էլ հանրությունը բաժանվել է երկու մասի. ոմանք առանց հասկանալու փորձում են մեղադրանքներ հնչեցնել մահացած ծննդկանի բուժող բժշկի՝ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում»-ի մանկաբարձական բաժնի ղեկավար Արմեն Խաչատրյանի հասցեին՝ անտեսելով անմեղության կանխավարկածը: Ավելին՝ շահարկել նաև երգչուհի Աննա Խաչատրյանի հայրը լինելու փաստը: Ոմանք էլ, դատելով Արմեն Խաչատրյանի հասցեին ֆեյսբուքում արված մեկնաբանություններից, շնորհակալ են իրենց և իրենց հարազատների կյանքերը փրկելու համար:
Սակայն, պարզ է մեկ բան՝ մինչև փորձաքննության արդյունքները չլինեն, ենթադրություններ անելն անհիմն է: Բացի այդ, հաշվի առնելով ծանր վիրահատության հանգամանքը՝ պետք է նկատել, որ դրան մասնակից են եղել նաև այլ բժիշկներ: Հետևաբար, առանց հիմնավորման մեղքը բարդել մեկի վրա՝ պարզապես ճիշտ չէ:
Ստորև ներկայացնում ենք ֆեյսբուքյան գրառումներն առանց մեկնաբանության.





















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...