Սա Հայաստանի պատմության ամենից խայտառակ քրեական գործն է և այս մասին գրվելու է դասագրքերում. Ռոբերտ Քոչարյան
Սա Հայաստանի Հանրապետության պատմության ամենից խայտառակ քրեական գործն է և այս գործի մասին գրվելու է դասագրքերում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց անազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այս մեկ տարվա ընթացքում իմ իրավունքները խախտվել են բազմաթիվ անգամներ և իմ տպավորությունն այնպիսին է, որ այս գործով որևէ խախտման հնարավորություն բաց չեն թողել։ Սա անձնավորված գործ է, քաղաքական հետապնդման էլեմենտ կա այստեղ, և սա արվում է մի մարդու նկատմամբ, որը և Ղարաբաղում և Հայաստանում նախագահ է եղել։ Մեկ–մեկ մտածում ես, որ իմ՝ նախկին նախագահիս նկատմամբ կարող են այսպիսի չարաշահումներ թույլատրել, ես մի բան եմ հասկանում , որ դատախազության համար օրենքը ոնց որ պլաստիլին լինի՝ ոնց ուզես մեկնաբանես»,–հայտարարեց նա։
Երկրորդ նախագահի կարծիքով՝ այս քրեական գործի մասին հետագայում գրվելու է դասագրքերում։
«Հիմա սա է վիճակը , իմ տպավորությամբ սա Հայաստանի Հանրապետության պատմության ամենից խայտառակ քրեական գործն է, դասագրքերում է գրվելու այս գործի մասին և այս գործն ունենալու է իր բացասական և դրական հերոսներին, ես չեմ կասկածում, թե ովքեր են լինելու սրա բացասական հերոսները»,–ասաց նա, ապա դիմելով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին, հավելեց.
«Դուք այն անձնավորությունն եք, որը գրում է այս քրեական գործի պատմության ևս մեկ էջ, թե ինչպիսին է լինելու այս էջը, կախված է ձեզանից»։
Հիշեցնենք, որ այսօրվա նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին սեպտեմբերի 4–ի ՍԴ որոշման հիմքով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնել և Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցն անհապաղ վերացնել։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ