Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

«Արդարություն» կուսակցությունը Արցախում քաղաքական երրորդ բևե՞ռ

Ո՞ւմ դիմել, ո՞ւմ դրոշի տակ անցնել՝ պատգամավոր դառնալու համար: Սա է այն մղձավանջային հարցը, որն արդեն մեկ տարուց ավելի հուզում է Արցախի քաղաքական մոլուցքով տառապող որոշ շրջանակների ու անհատների:

Նախորդ ընտրությունների ժամանակ Արցախում բոլորի համար բավական հեշտ էր. մինչև 2005-ը կար նախագահի հովանու ներքո գործող ԱԺԿ, և պատգամավոր դառնալու ցանկություն ունեցող ցանկացած իշխանամետ գործիչ հստակ գիտեր, թե ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի հնարավոր բոլոր միջոցներով միանան այդ կուսակցությանը, կամ մեծամասնական համակարգով թեկնածու առաջադրվելու ժամանակ ստանան այդ կուսակցության քաղաքական աջակցությունը: 2005 թվից հետո այդ կուսակցությունից ծնվեց նոր կուսակցություն, և պատգամավոր դառնալու համար անհրաժեշտ էր մտնել կա՛մ «ԱԺԿ», կա՛մ «Ազատ Հայրենիք» կուսակցություն, կա՛մ էլ տեղերում ստանալ դրանց ղեկավարների աջակցությունը:

Հիմա ժամանակները փոխվել են, լրիվ խառնաշփոթ իրավիճակ է: Մի կողմում նույն այդ կուսակցություններն են, որի ղեկավարները դեռևս շարունակում են ազդեցություն ունենալ Արցախում, ինչը, սակայն, հասարակության շատ անդամների համար այնքան էլ հասկանալի չէ: Նրանց համար պարզ չէ, թե դրա պատճառը անցյալը վերապրելու շարունակությո՞ւնն է, թե՞ հաջորդ ընտրություններում երկրի ապագան որոշողների կրկնության ցանկությունը: Իհարկե, գործադիրի լծակները այժմ էլ այդ երկու ուժերի ձեռքին են, սակայն դժվար է ասել, թե ինչ կլինի վաղը:

Չէ՞ որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, ինչը, չի բացառվում, որ տարածվի նաև Արցախում: Եվ այս կուսակցությունները ընտրություններից առաջ կդառնան հերթական քավության նոխազը:

Մյուս կողմից՝ ի հայտ են գալիս նոր անուներ, որոնք անմիջապես և ուղղակիորեն կապվում են Նիկոլ Փաշինյան անվան հետ, և դիտվում, որպես հեղափոխական նոր ուժեր: Նախընտրական շրջանում շարունակում են ի հայտ գալ նաև նոր կամ նոր ձևավորվելու հայտ ներկայացրած մանր-մունր այլ կուսակցություններ: Ո՞վ կմիավորի նրանց, ի՞նչ տանիքի տակ նրանք կհավաքվեն: Կամ՝ ո՞վ է լինելու այն միավորող ուժը, դեռևս հայտնի չէ:

Հիմա էլ խոսակցություններ են կան նաև, որ դեռ պարզ չէ, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահի որ թեկնածուի վրա կանգ կառնի: Եվ, եթե հավատանք այդ խոսակցություններին, ապա կստացվի, որ ճիշտ կողմնորոշվելու հնարավորությունը գնալով ավելի է դժվարանալու: Այսօրվա արցախյան քաղաքական ուժերի պրոբլեմը նաև այն է, որ իշխանամետ լինելն ամենևին էլ բավարար պայման չէ, որ ընտրություններում տվյալ թեկնածուն կստանա ուժային կառույցների և իշխանական մյուս մարմինների աջակցությունը, քանի որ իշխանամետ հասկացությունը դարձել է երկիմաստ և, բնականաբար, հավելյալ ճշգրտման կարիք ունի:

Օստապ Բենդերը համոզված էր, որ մարդիկ ամենից շատ վախենում են անհասկանալի և անկանխատեսելի երևույթներից: Ստացվում է, որ Արցախի քաղաքական ուժերը և գործիչների մեծ մասը ոչ թե վախեցած են, այլ սարսափած, իսկ ընտրություններին մոտեցնող յուրաքանչյուր օր մեծացնում է այդ սարսափի չափը:

Այսքանը դեռ բավարար չէր, հիմա էլ նոր լուրեր են տարածվում, թե հնարավոր է այդ քաղաքական կուսակցություններն իրենց վարկաբեկված անցյալը քողարկելու համար հրաժարվեն որոշ պատգամավորներից և իրենց շուրջ դեռևս չվարկաբեկվածներին համախմբեն:

Եվ այս հետաքրքիր մրցապայքարում ընդգծված առանձնանում է Արցախի «Արդարություն» կուսակցությունը, որը դեռևս այսօրինակ խմորումները չսկսած հայտարարել էր, որ քաղաքական քննարկումներ է անցկացրել Վիտալի Բալասանյանի հետ և, ամենայն հավանականությամբ, որպես նախագահի թեկնածուի ընտրությունների ժամանակ կառաջադրի հենց այդ քաղաքական գործչին:

Կուսակցությունն իր ստեղծման օրից հայտարարել էր նաև, որ այլևս չի հանդուրժելու եղած իշխանական համակարգը և նշել, որ կառավարման համակարգն արմատական փոփոխության ենթարկելու անհրաժեշտություն կա:

Դրանով պայմանավորված կուսակցությունը բազմիցս տարբեր հայտարարություններ է արել, առաջարկելով չսպասել ընտրություններին և իշխանություններին կոչ արել օր առաջ համակարգային փոփոխություններ սկսել:

Հատկանշական է, որ այս կուսակցությունը լինելով ընդդիմադիր, միևնույն ժամանակ դեմ է նաև ներկայիս հայաստանյան իշխանության կողմից առաջ քաշած որոշ թեզերի և դրանք անվերապահորեն ողջունող քաղաքական ուժերին, քաջ գիտակցելով, որ դրանք այսպես թե այնպես ներխուժելու են Արցախ, չնայած, որ Արցախը յուրահատուկ է իր ռազմա-քաղաքական և տնտեսական կարգավիճակով: 

Միևնույն ժամանակ, կուսակցությունում կարծում են, որ երկրի կառավարման ողջ համակարգը զարգացման ճանապարհով տանելու համար հարկավոր է ոչ թե անձերին փոխել, այլ ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնել: Կուսակցությունը գտնում է նաև, որ այդ ճանապարհին ամեն հինը ժխտելով և ամեն նորը ողջունելով հնարավոր չի լինի երկիր կառուցել:

Այսպիսով, Արցախի «Արդարություն» կուսակցությունը, իր հավանական նախագահի թեկնածուի հետ կարծես հավակնում է Արցախում դառնալ այն երրորդ բևեռը, որը գուցեև ամենահարազատ ու սպասված ուժը կդառնա ողջ արցախահայության համար:

 
Արմինե Գրիգորյան