Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագծի քվեարկությանը չմասնակցելու ԲՀԿ որոշումն առավել քան հիմնավորված է
Կարինե Դալլաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ԱԺ հերթական քառօրյա նիստի օրակարգի հարցերից է նաև Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագծի քվեարկությունը: Այսօր լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը անրադառնալով այդ հարցին նշեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու այդ նախագծի քվեարկությանը: ԲՀԿ-ն շատ հստակ նշում է նման որոշման հանգելու պատճառները, նախ՝ նախագծի իրավական հիմքերը թերի է և վերջապես այն իրավական հեռանկարներ չունի: Ելնելով վերը նշվածից հասկանալի է դառնում, թե ինչի արդյունքում է քաղաքական ուժը հանգել նման դիրքորոշման: Իսկ այն ուժերին, ովքեր փորձում են այս ամենում այլ երանգներ փնտրել և կամ այլ երանգներ տալ ևս մեկ անգամ հիշեցնենք, որ ԲՀԿ-ն Հրայր Թովմասյանի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել էր՝ նրա ՍԴ թեկնածությանը դեմ քվեարկելով: Այսինքն՝ այստեղ անձերի խնդիր բացարձակ չկա, եթե կա էլ, ապա դրանում ԲՀԿ-ին մեղադրելն անմտություն է: Հարցը ավելի ինստիտուցիանալ է, քանզի խոսքը գնում է մի ամբողջ պետական ինստիտուտի մասին: Եվ ԲՀԿ դիրքորոշումը, որ հարցը պետք է լուծվի ՍԴ-ում, այլ ոչ թե ԱԺ-ում ավելի քան հիմնավորված է:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ