Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մարդիկ միանում են ստորագրահավաքին․ արի´ Ազատության հրապարակ, եթե կողմ ես, որ քո քվեն ևս գողացվել է. Համահայկական ՃակատՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին ՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն ԵՄ անդամակցությունն անիրատեսական է. ՀՀ-ի հեռացումը ՌԴ-ից աշխարհում ընկալվում է որպես ռուսական ազդեցության նվազեցման հերթական ցուցիչ. Արտակ Զաքարյան Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ
Քաղաքականություն

Հրայր Թովմասյանից ազատվելու նպատակ չենք դրել. Ավինյանը՝ ՍԴ նախագահի հետ կապված քրգործ հարուցելու մասին

Կառավարությունն իր առջև Հրայր Թովմասյանից ազատվելու նպատակ իր չի դրել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի կողմից իշխանությունը զավթելու առերևույթ դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու ՀՔԾ որոշմանը։

«Ես կարող եմ միայն փաստել, որ Հատուկ քննչական ծառայությունում պատգամավորի կողմից մատնանշված խնդիրների կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, կարծում եմ քննությունը ցույց կտա ընթացքը»,–ասաց նա։

Հարցին, արդյոք սա բարձր դատարանի նկատմամբ հերթական ճնշման  փորձը չէ, կառավարության ներկայացուցիչը արձագանքեց.

«Բարձր դատարան լինելու հետ կապված նախկինում պետք է մտածեին,  համապատասխան վերաբերմունք և հարգանք ցուցաբերեին այդ դատարանի նկատմամբ, որպեսզի մենք այսօր նմանատիպ հարցեր մեր օրակարգում առհասարակ չունենայինք։ Խնդիրները պետք է պատշաճ քննարկվեն, և ես կարծում եմ, որ քննությունը կտա այդ հարցերի պատասխանը»,–ասաց նա։

Դիտարկմանը, թե ՍԴ–ի շուրջ ստեղծված ճգնաժամը Հրայր Թովմասյանի անձո՞վ է պայմանավորված և եթե նա հրաժարական տա, այս գործընթացները կդադարեցվե՞ն, Ավինյանը պատասխանեց.

«Չեմ կարծում, որ միայն անձով է պայմանավորված ինստիտուտի աշխատանքը»։

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: Հաղորդման հիման վրա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: Քրեական գործի շրջանակում ՀՔԾ քննիչները քննչական գործողություններ են իրականացրել Սահմանադրական դատարանում և ՀՀԿ կենտրոնական գրասենյակում։

Արման Բաբաջանյանը պնդում է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով։