Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին (տեսանյութ)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը գոհունակությամբ նշել է, որ նախօրեին քաղաքապետի պաշտոնն ստանձնելուց հետո Դավիթ Սարգսյանն իր առաջին այցը կատարել է մայրաքաղաք Երևան:
Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ ակպերի վարչությունից:
«Մենք միշտ ուրախ ենք՝ ընդունելու մեր արևելյան մայրաքաղաքի ներկայացուցիչներին՝ փոխադարձաբար տեղեկանալու մեկմեկու խնդիրներից և կիսվելու դրանց լուծման մեր փորձառությամբ: Փոխադարձ այցերը կենսական անհրաժեշտություն են մեզ համար, որովհետև ամեն անգամ Ստեփանակերտ գալով մենք լիցքավորվում ենք էներգիայով, և վստահ եմ, նույն զգացողությունը Ձեզ մոտ է լինում Երևան այցելելիս», - նշել է Հայկ Մարությանը:
Ստեփանակերտի քաղաքապետն իր հերթին շնորհավորել է Երևանի քաղաքապետին «Էրեբունի-Երևան 2801» տոնի առիթով և պատրաստակամություն հայտնել շարունակել ու խորացնել երկու մայրաքաղաքների միջև գոյություն ունեցող հարաբերությունները:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ