Հրայր Թովմասյանը ցանկություն էր հայտնել որդեգրել Ավետիսյանների ողջ մնացած երեխային․ Տիգրան Վարդանյան
Տիգրան Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Երեկ մի նյութ էին ուղղարկել Հրայր Թովմասյանի վերաբերյալ, որը հետաքրքրեց ինձ բառիս բուն իմաստով:
Հիշու՞մ եք, որ 2015 թվականի հունվարի 12-ին տեղի էր ունեցել Ավետիսյանների ընտանիքի սպանությունը: Մի ամբողջ ընտանիք էր սպանվել և ողջ էր մնացել միայն վեց ամսեկան Սերգեյ Ավետիսյանը, որը ստացել էր կրծքավանդակի ուղղությամբ 5-ից ավել հարված: Ամբողջ Հայաստանը, Արցախը, Սփյուռքը սգում էր այդ օրը: Հիշու՞մ եք, եթե ոչ՝ վերհիշե՛ք:
Դա մեծ ցավ էր բոլորիս համար և... Հաջորդ նախադասությունը մի քանի անգամ կարդացեք:
‼️Հրայր Թովմասյանը ցանկություն էր հայտնել որդեգրել երեխային:
Հրա՛յրը, տիկնայք և պարոնայք, Թովմասյան Հրայրը: 2015թ. այդ օրերին, երբ փոքրիկ Սերյոժային 3-րդ անգամ էին վիրահատում Թովմասյան Հրայրը ԲԿ-ում է գտնվել և լրագրողներին ասել հետևյալը՝ «Իմ ընտանիքի որոշումն է, իմ կնոջ նախաձեռնությունը, հիմա բոլորով աղոթում ենք, որ այդ երեխան փրկվի եւ առողջ լինի: Դրանից հետո ինչ-որ ես արել եմ ու անելու եմ իմ երեք երեխաների համար՝ առողջություն, կրթություն, հանգիստ, ես այդ երեխայի համար անելու եմ: Հայ երեխա է, որի ծնողները մահացել են, և չի կարելի թողնել այդ երեխային, ընդգծելով, որ առայժմ այդ մասին խոսելը վաղ է, հիմա միայն պետք է աղոթել, որ երեխան հաղթահարի ճգնաժամը»:
Այո՛, այո՛, այն նույն Հրայրը, ով ՍԴ Նախագահ է և ամբողջ պետական համակարգի դեմ է դուրս եկել, որպեսզի պաշտպանի մեր Սահմանադրությունը: Այն նույն Հրայրը, ում տարեց հորը կանչել են ԱԱԾ և հարցաքննում են, թե տանիքը երբ են վերանորոգել: Այն նույն Հրայրը, ում աղջիկներին ներքաշել են մի կեղտոտ դաշտ, ինչ է իրենց երազած արդյունքը ապահովեն՝ ՍԴ-ն առանց Հրայրի: Այն նույն Հրայրը, ով Արդարադատության նախարար լինելով իմանում է, որ Ն. Փաշինյանի դուստրը թևը կոտրել է, իսկ վերջինս բանտում է լինում այդ ժամանակ՝ մի քանի անգամ արտահերթ ընտանեկան հանդիպում է կազմակերպում:
Փաշինյան Նիկո՛լ, կարմիր գիծը, երբ հատում եք՝ հիշեք բումերանգի էֆֆեկտի մասին:
Պարզապես Թովմասյան Հրայրը…»:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ