Կարեն Քոչարյանը՝ փոխոստիկանապետի հրաժարականի մասին
Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է
«Սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը»: ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ: Ինչքան էլ ինքը` պարոն Քոչարյանը պնդի, որ սեփական դիմումի համաձայն է հեռանում: Նա երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և չունի նման ամբիցիաներ, երբեք չի ասի իր հեռանալու իրական պատճառները և դրանից շոու չի սարքի: Ինքը բարձր պրոֆեսիոնալ է և լուրջ գիտնական, որ կշարունակի զբաղվել իր սիրած գործով` փաստաբանությամբ, ինչպես դա անում էր տարիներ առաջ, երբ նրան դեռ նախկին իշխանության մուտիլովշիկները ստիպեցին «սեփական դիմումի համաձայն» հեռանալ համակարգից: Հավատացեք, պարոն Քոչարյանը ոչինչ չի կորցնելու: Այ ոստիկանությունը և պետությունը հաստատ կկորցնեն: Չեմ կասկածում, որ սա ապարատային խանդի հերթական դրսևորում է: Ցավում եմ, բայց անգամ հեղափոխությունը չկարողացավ վերացնել ներապարատային մանր ինտրիգները, որոնց արդյունքում միշտ «ճիշտ են» դուրս գալիս կիսագրագետները: Չէ, որ այդ մանր կիսագրագետ ինտրիգանների համար պրոֆեսիոնալիզմն անհասանելի է և նրանք մինչև իրենց կյանքի վերջ ինքնաբավ չեն լինելու: Հետաքրքիր է, Հովհաննես Քոչարյանից խորհուրդներ հարցնող, պետական ապարատի տարբեր ոլորտներում աշխատող տասնյակ ներկայացուցիչներից քանիսը կփորձի նրան պաշտպանել:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...