Այս քայլը հետ գցեց մեր պետականության զարգացումն առնվազն 2 տասնամյակով․ Արայիկ Հարությունյան
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել.
«Սա ոճրագործություն էր մեր պետականության դեմ
1999 թվականի հոկտեմբերի 27-ին, ինչպես և յուրաքանչյուր աշխատանքային օր, պատրաստվում էի դիտել Ա1-ի Այբ-Ֆե լրատվականի թողարկումը, որը սկսվելու էր 17:45: Սկզբում հաղորդեցին ԱԺ-ում տեղի ունեցած անհասկանալի իրադարձության մասին, այնուհետև հատուկ թողարկմամբ արդեն բոլորս իմացանք մեծագույն ողբերգության մասին, որի մասին ամեն անգամ հիշելով՝ նույն զգացումներն եմ ունենում:
Այս ոճրագործության հեղինակները հանցագործություն են կատարել մեր պետականության դեմ, որի հետևանքները դեռ քաղում ենք ու քաղելու ենք: Ըստ էության, այս քայլը հետ գցեց մեր պետականության զարգացումն առնվազն 2 տասնամյակով:
Յուրաքանչյուրիս պարտականությունն է թույլ չտալ նման ոճրագործության կրկնությունը…»:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ