Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում․ սեւազգեստ մայրերից մեկը բաժակով ջուրը լցրեց քննիչի վրա

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր՝ հոկտեմբերի 31-ին նիստ էր հրավիրված, որպեսզի քննարկվեին տարբեր տարիներին սահմանապահ դիրքերում զոհված զինվորների մայրերի պահանջները, սակայն իրավիճակը լարվեց:

Հիշեցնենք, որ նրանք պահանջում են, որպեսզի բացահայտվեն իրենց որդիների մահվան հանգամանքները:

Զոհված զինվորիների գործերով զբաղվող քննիչների, հանձնաժողովի մյուս անդամների եւ զոհված զինծառայողների միջեւ վիճաբանություն սկսվեց. ծնողները մեղադրում էին քննիչներին՝ իրենց զավակների գործերի ուղղությամբ տարվող քննության տեմպերից՝ հայտարարելով, որ գործը չի բացահայտվում մինչեւ վերջ, իսկ քննիչները նշում էին, որ այս պայմաններում քննարկում կազմակերպել հնարավոր չէ։

Նիստը նախագահող  Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այս քննարկումը կազմակերպելիս ենթադրում էր, որ նիստը լարված մթնոլորտում է անցնելու, բայց որ այսպիսի մթնոլորտ կլինի՝ չէր պատկերացնում. «Մենք ուզում ենք, որ այս հանձնաժողովը դառնա հարթակ, չեմ ուզում, որ դուք դուրս գաք փողոց, գնաք նախագահական նստավայր կամ այլ վայր, ձեզ քաշքշեն։ Եկեք  իրենց էլ լսենք։ Հասկանում ենք Ձեզ, բայց զսպեք Ձեզ, եկեք լսենք մյուս կողմին, եկեք  կրքերը հանդարտեցնենք»,- ասաց  Նաիրա Զոհրաբյանը՝ անընդունելի համարելով  այն, որ ծնողներից մեկը քննիչներից մեկի վրա ջուր լցրեց:

Միջադեպից հետո քննիչները հեռացան, իսկ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց հանձնաժողովի կազմում քննարկել ծնողների և քննիչների հանդիպման այլ ձևաչափ, որպեսզի աշխատանքն արդյունավետ լինի:

Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը նշեց, որ իմաստ չունի դեպքերն առանձին-առանձին քննարկել բոլորի ներկայությամբ:

Սեւազգեստ մայրերից մեկն ասաց, որ իր որդուն սպանել են իր հետ հեռախոսով խոսելու ժամանակ:

Նշենք, որ սեւազգեստ մայրերը պահանջն է՝ տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված իրենց որդիների սպանության հանգամանքների արդար քննություն, եւ, որ նիստին հրավիրեն պաշտպանության նախարարին, արդարադատության նախարարին եւ ռազմական ոստիկանության պետին։