Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանն դրեց այդ նախագծի դատավճիռը՝ առանց մեզ հետ քննարկելու․ Անաիդա Մովսեսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը մեզ զարմացրեց և զայրացրեց։ Ես գտնում եմ, որ ուսանողները ճիշտ են։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի դասախոս Անաիդա Մովսեսյանը՝ խոսելով բուհական ծրագրերում «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու որոշման նախագծի մասին։

«Այն նախագիծ է և դրված է քննարկման, բայց երկրի ղեկավարն արդեն ուղղորդված կարծիք ունի, և դրեց այդ նախագծի դատավճիռը։ Մենք դեմ չէինք, որ քննարկեինք, հանդիպեինք, զրուցեինք, բայց ինչպես կարելի է կանխակալ տրամադրվածություն ունենալ դրա հանդեպ»,-նշեց նա։

Անաիդա Մովսեսյանը  շեշտում է՝ հայոց լեզուն ոչ մասնագիտական ֆակուլտետներում անցնում են տարեկան 40 ժամ․ «Շատ ծիծաղելի է, որ այդ 40 ժամը պիտի խանգարի մասնագիտական առարկաների դասավանդմանը, կարելի է բարձրացրել  մասնագիտական առարկաների դասավանդման որակը, կարելի է հայոց լեզուն ավելի մասնագիտորեն դասավանդել, համապատասխանեցնելով տվյալ մասնագիտությանը։ Բայց այսպես, առանց մեր կարծիքը լսելու․․․ փաստորեն վարչապետը միայն մի կողմի կարծիքին էր տեղյակ և արտահայտում էր 1 կողմի կարծիքը»։

Նա նկատում է՝ կա աշխատատեղերի խնդիր նաև․ «Այստեղ կա նաև աշխախատատեղի խնդիր, բացի այդ բանասիրական ֆակուլտետների դիմորդներն էլ կպակասեն, եթե կա աշխախատեղի խնդիր, չկա դասախոսելու, հայագիտությամբ զբաղվելու հեռանկար։ Խոսվում է մասնագիտական գրականության բացակայության մասին, բայց եթե միջոցներ ապահովվեն հարյուրավոր գրքեր կթարգմանվեն ու կգրվեն, իսկ մենք 780 ժամ պարապում ենք կոպեկների դիմաց»։

Դասախոսը շեշտում է՝ բացատրական բառարան վերջին անգամ 1980-ականներին է տպագրվել․ «2,7 միլիոն են տրամադրում ինչ-որ միջոցառման, թող տրամադրեն, բայց իրենք գիտեն հայոց լեզվի բացատրական բառարան վերջին անգամ երբ է տպագրվել, 1980-ականներին, այն դեպքում իրենք նշած երկրներում՝ Անգլիայում և Ֆրանսիայում ամեն օր բացատրական բառարաններ են տպվում»։