Գրիպի դեմ պատվաստանյութն արդեն երկրում է. ԱՆ
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ գրիպի դեմ պատվաստանյութն արդեն երկրում է: Ներկայում կազմակերպվում է մաքսազերծումը և առողջության առաջնային պահպանման հաստատություններին բաշխելու գործընթացը:
«Այս և նախորդ սեզոններին պատվաստումների ուշացման համար կան մի շարք հիմնավոր պատճառներ: Առողջապահության նախարարության կողմից 2019-2020 թվականների սեզոնի համար մի քանի փուլով հայտարարվել են պատվաստանյութի ձեռքբերման մրցույթներ, սակայն մասնակիցներ չեն եղել կամ առաջարկները չեն համապատասխանել «Գնումների մասին» օրենքի պահանջներին: Միաժամանակ, սեզոնային գրիպի պատվաստանյութի գլոբալ անբավարարություն է դիտվում, և Հայաստանի փոքր շուկան հրապուրիչ չէ մատակարարների համար: Սեզոնային գրիպի պատվաստանյութն ունի մեկ այլ առանձնահատկություն՝ մյուս պատվաստանյութերի նման պահուստային պաշար չի ձևավորվում, այլ գնվում է միայն տվյալ սեզոնի համար»,- ասված է ԱՆ հաղորդագրության մեջ:
Գրիպի դեմ պատվաստումներն անվճար են, նախատեսված են ռիսկի խմբերի համար: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ ռիսկի խմբերն են՝ հղիները, 65 տարեկանից բարձր անձինք, քրոնիկ հիվանդներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, բուժաշխատողներ, փակ կոլեկտիվներում աշխատողներ, խնամվողներ, ինչպես նաև զինծառայողներն ու զորակոչի ենթակա անձինք:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...