ՀՀ-ում սակավամտության պայքար է տեղի ունենում՝ մարդկանց անընդհատ ինչ-որ անհեթեթ վախեր ներշնչելով. Վարչապետ
Դիպլոմը դեռ կրթություն չէ, եւ պարզ է, որ նման ձեւակերպումը հարվածում է բազմաթիվ դիպլոմ ունեցող եւ դիպլոմ տված մարդկանց գործունեությանը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս հարցի լուծումը, պարզ է, որ առաջացնելու է բազմաթիվ դիմադրության դեպքեր:
«Մարդուն կարելի է հաց տալ մի ամիս, մեկ տարի, 5 տարի, իսկ հետո ի՞նչ է լինելու: Դրա համար մենք սկսած նախակրթարանից պետք է մեր քաղաքացիներին պատրաստենք հենց այս տրամաբանության մեջ, որ սեփական բարեկեցության հասնելու միակ եղանակը աշխատանքն է, ընդ րում ազնիվ աշխատանքը: Որովհետեւ հանցավոր գործունեությամբ զբաղվող որեւէ մեկը ՀՀ-ում բարեկեցություն վաստակելու շանս չպետք է ունենա: Պետք է ավելի հեռուն գնալ եւ բոլոր նրանք, որոնք բաեւրեկեցություն են վաստակել հանցավոր ճանապարհով, պետք է չկարողանան այսպիսի գործունեությամբ զբաղվել»,-ընդգծեց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ այսօր Հայաստանում սակավամտության եւ բացագիտության պայքար է տեղի ունենում. «Դա արվում է մարդկանց անընդհատ ինչ-որ անհեթեթ վախեր ներշնչելով, օգտվելով մարդկանց տեղեկացվածության պակասից, ինչ-որ կեղծ կարգախոսներ դնելով շրջանառության մեջ: Եթե ինչ-որ մեկին թվում է, թե դրանով մեզ պետք է վախեցնեն, իրենք սխալվում են: Նախ, իրենք հանրությանը որեւէ բան ներշնչելու շանս չունեն, որովհետեւ իրենք հանրության կողմից մղված են լուսանցք, որտեղից երբեք դուրս չեն գալու»:
Նա կարեւորեց հանրության հետ մշտական կապի մեջ լինելը. «Այո, գուցե նաեւ մեր մեղքով հանրությունը չի ընկալում ինչ ենք մենք իրականում անում եւ ինչի համար: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ թյուր ըմբռնումներ չլինեն մեր գործունեւթյան հետ կապված»,-ընդգծեց վարչապետը:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ