Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Ո՞րն է ուսուցչի մեղքը, եթե երեխայի ծնողները մինչև 7 տարեկանը երեխայի հետ չեն զբաղվել․ փորձագետ

 

Դպրոցում հայոց եկեղեցու պատմություն անցնելու անհրաժեշտություն, կարծում եմ, կա, բայց ոչ այն ծավալեվ, որ ունենք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Նա շեշտում է՝ հասկանալի է, որ կրոնը միայն պատմություն չէ․ «Հայոց եկեղեցու պատմության մեջ ունենք հատվածներ, որոնք մենք անցնում ենք հայոց պատմության շրջանակներում։ Այս դասընթացում մենք ունենք պատմական հատված և արժեքային հատված։ Այդ իմաստով ես կարծում եմ, որ պատմական հատվածը տեղավորվում է պատմության մեջ, պետք չէ ավելորդ կրկնություններ անել, արժեքային հատվածը միջին դպրոցում կարելի է 1-2 տարի առանձին անցնել, որտեղ կլինեն ոչ միայն քրիստոնեության մասին, այլ նաև այլ կրոնների մասին գիտելիքներ, նաև կարող է լինել ավագ դպրոցում հումանիտար հոսքերում որպես առանձին առարկա, իսկ բնագիտական հոսքերում՝ որպես ընտրովի առարկա։ Կարծում եմ՝ այս պահին լավագույն լուծումը սա է, որովհետև այդ դասընթացը բավականին երկարատև է՝ սկսվում է 5-րդ դասարանում և շարունակվում մինչև 11-րդ դասարանը»։

Սերոբ Խաչատրյանը շեշտում է՝ «Հայոց պատմություն» առարկան դպրոցից հետո բուհերում նույն ձևով շարունակելը սխալ է․ «Նախարարությունը և բուհերը հատկապես պետք է հետևողական լինեն, որ այն հայոց պատմությունը, որ դասավանդվում է դպրոցում, որակապես այլ ձևով դասավանդվի։ Այստեղ կան որոշակի պլյուսներ՝ օրինակ, ունենք երեխաներ, որոնք դպրոցում լավ չեն սովորել, լավ ուսուցիչ չեն ունեցել, եթե բուհում դասավանդում ես, այս երեխաները կարող են օգտվել։ Հետո կան երեխաներ, որոնց մոտ ավելի ուշ տարիքում է սովորոլու հանդեպ սեր առաջանում։ Օրինակ՝ ես ճանաչում եմ երեխաների, որոնք դպրոցում չեն սովորել, բայց բուհում իրենց մոտ հետաքրքրություն է առաջացել հայոց պատմության նկատմամբ։ Քննրակումներ, հանդիպումներ դասախոսների և ուսանողների հետ չեն եղել, արդյոք բուհերում պետք է հայոց լեզու դասավանդել, թե ոչ, պարտադիր պետք է լինի թե ոչ։ Երբ ստանում եք մի փասատաթուղթ ու տեսնում, որ ձեր առարկա հանված է օրենքից, ավելի արմատական են արձագանքում»։

Կրթության փորձագետ ը շեշտում է՝ երբ կառավարման պրոցեսում մարդկանց չես բացատրում՝ ինչ ես ուզում անել, ինչու ես ուզում անես, ինչ ռիսկեր կան, մարդկանց մոտ կարող են մտահոգություններ առաջանալ։

«Ամբողջ հարցն այն է, որ հիմա երեխաները դարձել են էկրանազգիներ, չեն կարդում, հիմա հիմնականում էկրանից են կարդում, սակայն եթե գիրք չես կարդում, ուղեղը հետ է վարժվում։ Հայերենի վիճակը վատ է նաև, որ գիրք կարդացող չկա, գրող չկա, երեխաները չեն սիրում գրել։ Այստեղ մեղադրել դպրոցներին, բուհերին, կարելի է մասամբ, ո՞րն է ուսուցչի մեղքը, եթե երեխան գիրք չի կարդում, եթե երեխայի ծնողները մինչև 7 տարեկանը երեխայի հետ չեն զբաղվել, հեքիաթ չեն կարդացել, եթե երեխան տեսնում է, որ իր ծնողները գիրք չեն կարդում»։

Նրա խոսքով՝ դասագրքերն էլ են խնդիր, «պատմության դասագրքերում թվերն ու փաստերն են շատ, պատմությունն է քիչ, բայց միայն դա չէ, խնդիրն ավելի խորքային է»։

Խաչատրյանը շեշտում է՝ հենց երեխաները տեսնեն, որ եթե պրոֆեսիանալ լինես, գործի գիտակ լինես, կհասկանան, որ հաջողության հասնելու միակ ճանապարհը գիտելիքն է։