Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Հասարակություն

Եգիպտոսում «պատանդ» մնացած հայ զույգի նորածնի վերադարձի վկայականի հարցը լուծվել է

Վիճակախաղով տոմս շահելու հետևանքով Շարմ էլ Շեյխ հանգստի մեկնած հայ զույգի նորածին երեխայի ծննդյան վկայականի հարցը լուծվել է, դեսպանությունը երեխայի համար պատրաստել է վերադարձի վկայական: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նա նշեց՝ նոյեմբերի 2-ին ՀՀ քաղաքացի Լիլիթ Առաքելյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետության Շարմ էլ Շեյխ քաղաք ժամանելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վաղաժամ ծննդաբերել է։ Երեխայի հայրը կապ է հաստատել դեսպանության հետ նոյեմբերի 4-ին, որի արդյունքում դեսպանությունը ներկայացրել է նրան երեխայի անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման գործընթացը. «Դեսպանության ջանքերով հնարավոր է եղել շատ կարճ ժամկետում ստանալ ծննդյան վկայական, որի հիման վրա դեսպանությունը երեխայի համար պատրաստել է վերադարձի վկայական։ Քաղաքացիները դեսպանությանը տեղեկացրել են հիվանդանոցի անձնակազմի հետ օտար լեզվով հաղորդակցվելու, երեխայի ծնողի կորած անձնական իրերի, երեխայի դուրսգրման ժամկետի հետ կապված խնդիրների մասին: Նոյեմբերի 6-ին Եգիպտոսում ՀՀ հյուպատոսը ժամանել է Շարմ էլ Շեյխ, հանդիպել քաղաքացիներին, փոխանցել վերադարձի վկայականը, անցկացրել է հանդիպումներ տուր օպերատորի ներկայացուցչի, ինչպես նաև հիվանդանոցի բժշկական ու վարչական անձնակազմի հետ։ Արդյունքում լուծվել են վերոհիշյալ և մի շարք այլ խնդիրներ՝ կախված մասնավորապես հիվանդանոցի պահանջած ծախսերի հետ»,- ասաց նա՝ նշելով, որ դեսպանությունը պարբերական կապի մեջ է գտնվում քաղաքացիների հետ:

Նա փոխանցեց նաև, որ այս պահի դրությամբ երեխան ապահովված է համապատասխան բժշկական օգնությամբ, սննդով, հագուստով և այլն։ 

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օրեր առաջ Նարեկ Հովհաննիսյանն ու Լիլիթ Առաքելյանը ահազանգել էին՝ Եգիպտոսում «պատանդ» են մնացել, չեն կարողանում վերադառնալ Հայաստան, քանի որ կնոջը կեսարյան հատում իրականացնելու համար իրենցից 5000 ԱՄՆ դոլար են պահանջել, և քանի որ այդքան գումար չեն ունեցել՝ դիմել են Եգիպտոսում ՀՀ դեսպանատանը, որպեսզի իրենց աջակցեն: Դեսպանատան միջամտությամբ 5000 դոլարն իջեցվել է մինչև 3500-ի, սակայն զույգն այդ գումարը նույնպես չի ունեցել։

Սոնա Հարությունյան