Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Հասարակություն

Մշտական բնակչության թվաքանակը 22 100-ով պակասել է. ինչպիսի՞ն է վերջին երեք տարիների դինամիկան

Հայաստանի թե՛ նախկին, թե՛ այսօրվա իշխանությունները անտարբեր չեն Հայաստանի բնակչության թվաքանակն ավելացնելու վերաբերյալ կանխատեսումների նկատմամբ։ 

Սերժ Սարգսյանը հայտարարում էր Հայաստանի բնակչությունը մինչև 2040 թվականը 4 միլիոն դարձնելու մասին, իսկ Նիկոլ Փաշինյանը նշաձողը ավելի բարձրացրեց՝ հայտարարելով, որ մինչև 2050 թվականը պետք է Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոնի։ 

Թե որքանո՞վ կիրականանան իշխանությունների ցանկությունները, ե՞րբ հնարավոր կլինի հասնել նման արդյունքների, հարց է, որը ենթադրում է համալիր մոտեցում՝ առաջին հերթին երկրի տնտեսական զարգացման համատեքստում։ Այդուհանդերձ, այսօրվա դրությամբ առկա իրավիճակն ու ցուցանիշները ո՛չ 4, ո՛չ էլ 5 միլիոն բնակչություն ունենալու առումով հուսադրող չեն։ 

Ինչո՞ւ է նվազել ՀՀ մշտական բնակչության թվաքանակն այն դեպքում, երբ հատկապես վերջին մեկուկես տարում խոսվում էր հայրենադարձության, արտագաղթի տեմպի նվազման մասին, թողնենք մասնագետների ուսումնասիրությանը, և պարզապես դիտարկենք Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները՝ համեմատության եզրեր անցկացնելով վերջին երեք տարիների ցուցանիշների միջև։ 

ԱՎԿ-ի՝ օրերս հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2019թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 957 հազար 500 մարդ։ ԱՎԿ-ն մանրամասն ներկայացրել է նաև քաղաքային և գյուղական բնակավայրերում առկա ցուցանիշները։ 

Դիտարկելով ԱՎԿ-ի տվյալները՝ փորձեցինք փոքր ուսումնասիրություն կատարել՝ պարզելու, թե վերջին տարիների ընթացքում ՀՀ մշտական բնակչության թվաքանակի աճի տեմպերն ինչպիսի՞ արդյունք են գրանցել։ 2018թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 969 հազար 200 մարդ։ 

Հիմք ընդունելով այս ցուցանիշը՝ կարող ենք փաստել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի ՀՀ մշտական բնակչության թիվը 11 700-ով պակասել է։ 2018 և 2019 թվականների համեմատ 2017 թվականին ՀՀ մշտական բնակչության թիվն ավելի մեծ է եղել. 2017թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 2 979 600 մարդ, այսինքն, 10 400-ով ավելի, քան 2018 թվականին։ 

Համեմատելով 2017թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ առկա տվյալներն ու 2019թ. նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը՝ կարող ենք փաստել, որ այս ընթացքում ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 22 100-ով պակասել է։ 

Միևնույն ժամանակ, եթե դիտարկում ենք միայն 2019թ. հունվար, ապրիլ ամիսներին առկա ՀՀ մշտական բնակչության աճի տեմպերը, նկատում ենք, որ այստեղ ևս դրական դինամիկա չկա։ 2019թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 965 300 մարդ, իսկ 2019թ. ապրիլի 1-ի դրությամբ՝ 2 962 100 մարդ։ 

Սա նշանակում է, որ երեք ամիսների ընթացքում մշտական բնակչության թիվը նվազել է 3200ով։ Նշենք նաև, որ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 972 700 մարդ, իսկ 2018թ. ապրիլի 1-ի դրությամբ՝ 2 969 900 մարդ։

Առանձին դիտարկման առարկա են քաղաքային և գյուղական բնակավայրերում մշտական բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալները։

 Տրամաբանական է, և ընդհանուր ցուցանիշից էլ կարելի է եզրակացնել, որ այս առումով աճի տեմպերը ևս նվազել են։ 

Այս համատեքստում հատկապես պետք է հաշվի առնել գյուղական բնակավայրերի իրավիճակը, որոնք առավել խոցելի են, և ամեն տարի դատարկվող գյուղերի շարքին նորերն են ավելանում։ 

2019թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ քաղաքային բնակավարերում մշտական բնակչության թիվը կազմել է 1 893 200 մարդ։

 Նշված ժամանակահատվածում գյուղական բնակավայրերում մշտական բնակչության թիվը կազմել է 1 064 300 , իսկ Երևանում՝ 1 083 600։

Նշված ժամանակահատվածում ամենաքիչ մշտական բնակչություն ունեցող մարզը Վայոց ձորն է, որտեղ 2019 հոկտեմբերի 1-ի դրությամբ կա 48 700 մշտական բնակչություն։ 

2018թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ քաղաքային բնակավայրերում մշտական բնակչության թիվը կազմել է 1 895 400, միայն Երևանում՝ 1 079 400։ Գյուղական բնակավայրերում 2018թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կա 1 073 800 մշտական բնակչություն։ Ամենաշատ մշտական բնակչություն ունեցող մարզն Արմավիրն է։ 

Այստեղ 2018թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ 264 500 մշտական բնակչություն է եղել։ 

Այդուհանդերձ, 2019թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ամենաշատ մշտական բնակչություն ունեցող մարզում ևս աճի նվազում է գրանցվել։ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ մշտական բնակչությունը 1100-ով պակասել է՝ կազմելով 263 400 մարդ։ 

2018թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Արագածոտնի մարզում մշտական բնակչության թվաքանակը կազմել է 126 700, Արարատի մարզում՝ 257 700, Արմավիրում՝ 264 500, Գեղարքունիքում՝ 229 000, Լոռիում՝ 215 800, Կոտայքում՝ 251 400, Շիրակում՝ 234 100 Սյունիքում՝ 138 400, Վայոձ ձորում՝ 49 300, Տավուշում՝ 122 900։ 2019թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ բոլոր մարզերում մշտական բնակչության թվաքանակի նվազում է արձանագրվել։ 2019թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Արագածոտնի մարզում առկա է 124 400, Արարատում ՝ 256 200, Գեղարքունիքում՝ 227 200, Լոռիում՝ 213 500, Կոտայքում՝ 251 200, Շիրակում՝ 230 800, Սյունիքում՝ 137 400, Վայոց ձորում՝ 48 700 և Տավուշի մարզում՝ 121 100 մշտական բնակչություն։ 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ