4 հոգու մահվան պատճառ դարձած վարորդը փորձում էր ոստիկաններին ու քննիչներին մոլորեցնել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ Երևանի բնակիչ 30-ամյա Էդմոնդ Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառելու հայցով։ Աղբյուրի փոխանցմամբ, դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Է. Բաղդասարյանը կալանավորվել և տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Բաղդասարյանը 2018 թվականի դեկտեմբերի 29-ին ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներ էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Այդ վթարից 4 հոգի մահացել էր։ Է. Բաղդասարյանը ոստիկաններին ու քննիչներին պատմել էր, թե ինքը եղել է ուղևոր և սուտ մատնությամբ իսկական ուղևորին վերագրել էր որպես վարորդ, մինչդեռ ոստիկանությունն ու քննչական բաժինը հիմնավորել էին, որ նա ստել է և ողբերգական վթարի մեղքը գցել է իր ավտոմեքենայի մեջ եղած ուղևորի վրա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ SHAMSHYAN.com-ի՝ 2018 թվականի դեկտեմբերի 28-ին «Աստղիկ» ԲԿ վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել էր Երևանի բնակիչ, 31-ամյա Սարգիս Բաբուջյանը։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 26-ին Իսակովի պողոտայում Lexus եւ Mercedes մակնիշիների ավտոմեքենաների բախումից հետո, ինչի հետևանքով Mercedes-ի վարորդ՝ 50-ամյա Էդվարդ Քոչարյանը, ուղևոր՝ 43-ամյա Նվեր Մելքոնյանը տեղում մահացել էին, իսկ Mercedes-ի մյուս ուղևոր՝ 42-ամյա Լուսինե Բաղդասարյանն ու ու Lеxus-ի ավտոմեքենայից դուրս բերված 29-ամյա Էդմոն Բաղդասարյանն ու Ս. Բաբուջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աստղիկ» ԲԿ։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...