Ռուսաստանցի մասնագետներին Հայաստանի կենսալաբորատորիաներ թողնելու հուշագրի ստորագրումը չպետք է ձգձգվի․ Զախարովա
Ռուսաստանցի մասնագետներին Հայաստանի կենսալաբորատորիաներ թողնելու հուշագրի ստորագրման գործընթացը չպետք է ձգձգվի։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պատասխանելով լրագրողի հարցին՝ դիվանագետն ասել է, որ տվյալ պահին փաստաթղթի ստորագրման ամսաթվի մասին տեղեկատվության չի տիրապետում։ «Հուսով ենք, այն չի ձգձգվի»,- հավելել է նա։
Նոյեմբերի 11-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման արդյունքում հայտարարել էր հուշագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Հուշագիրը երաշխավորում է, որ օտարերկրյա զինվորականներ Հայաստանի կենսալաբորատորիաներին հասանելիություն չեն ունենա։ Լավրովն ընդգծել էր, որ փաստաթուղթը կամրապնդի կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում երկու երկրների փոխհարաբերությունները։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան