Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն էFirebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Հասարակություն

«Ար­տա­քին աղ­բյուր­նե­րից ներգ­րավ­ված էժան վար­կա­յին մի­ջոց­ներն ուղղ­վե­լու են նախ­կի­նում վերց­ված ավե­լի թանկ վար­կա­յին մի­ջոց­նե­րը մա­րե­լուն»

Վերջին մի քանի օրերին «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը քննարկվեց Ազգային ժողովի հանձնաժողովներում, հիմա արդեն քննարկումները շարունակվում են ԱԺ քառօրյա նիստերի շրջանակում։ 

Տնտեսագետներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ «Փաստի» հետ զրույցներում իրենց գնահատականը տվել են 2020 թվականի պետբյուջեի նախագծին։ 

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանն այս բյուջեն կոչեց «իրական, նվազագույն հնարավորությունների բյուջե»։ 

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը 2020 թվականի բյուջեն «խեղճուկրակ, տրամաբանությունից զուրկ բյուջե» անվանեց։ 

ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դասախոս Հայկ Զաքարյանը բարձրացրեց գիտության ոլորտի խայտառակ ցածր ֆինանսավորման հարցը և այն, որ հաջորդ տարվա բյուջեի նախագծով գիտության ֆինանսավորումը չի ավելանալու։

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը պարզաբանումներ ներկայացրեց գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորման մասին։ Նա պետբյուջեի ծրագիրը շատ թույլ որակեց։ 

Նրան վրդովեցրել էր նաև այն, որ որևէ մասնագետ չի մասնակցել դրա կազմմանը: 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում։ 

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը «Փաստին» է տրամադրել իրենց կատարած վերլուծությունը պետբյուջեի պակասուրդի ֆիանսավորման աղբյուրների վերաբերյալ:

Համաձայն «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի` 2020-ին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կավելանան 201,2 մլրդ ՀՀ դրամով կամ 13,4%-ով 2019-ի համեմատ, իսկ ծախսերը՝ 232,1 մլրդ ՀՀ դրամով՝ կազմելով համապատասխանաբար 1697,6 և 1880,2 մլրդ ՀՀ դրամ: Եկամուտների աճը գերազանցող ծախսերի աճը հանգեցնելու է պետական բյուջեի պակասուրդի ավելացմանը շուրջ 31 մլրդ ՀՀ դրամով կամ 20.4%-ով՝ կազմելով 182,6 մլրդ ՀՀ դրամ: 

ՀՀ պետական բյուջեի պակասուրդը 2020-ին, ի տարբերություն 2019-ի, ֆինանսավորվելու է բացառապես ներքին աղբյուրներից` 205,4 մլրդ ՀՀ դրամ, քանի որ ՀՀ պետական բյուջեի պակասուրդը կազմելու է 182,6 մլրդ ՀՀ դրամ, ապա արտաքին աղբյուրների դեպքում մարումները գերազանցելու են ստացումներին և սալդոն կազմելու է -22,8 մրլդ ՀՀ դրամ: 

Կենտրոնի վերլուծությունից պարզ է դառնում, որ արտաքին աղբյուրներից ներգրավված ավելի էժան վարկային միջոցները հիմնականում ուղղվելու են նախկինում վերցված ավելի թանկ վարկային միջոցները մարելուն, իսկ ներքին պարտքի ավելացման ճանապարհով ֆինանսավորվելու է ՀՀ պետական բյուջեի պակասուրդը:

Մյուս կողմից, կրկնակի պակասուրդների պարագայում ընթացիկ հաշվի և պետական բյուջեի՝ միայն արտահանման ծավալների զգալի աճը հնարավորություն կտա ուղղել արտարժույթը պարտքի սպասարկմանը, իսկ վերջինիս ծավալների աճով պայմանավորված հարկային եկամուտների աճն էլ իր հերթին կնպաստի բյուջեի դեֆիցիտի կրճատմանը: 

Նշենք նաև, որ ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը 2018-ին կազմել է 9,4%, որը գերազանցում է ՀՀ վճարունակության և արտաքին պարտքի կայունության տեսանկյունից միջին կայուն մակարդակը՝ 6,1-6,2%-ը՝ ըստ ՀՀ ԿԲ-ի հաշվարկների: 2019-ի առաջին կիսամյակում ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 9,8%։ 

Այս պարագայում արտաքին աղբյուրներից նոր վերցված վարկերի միջոցով արտաքին պարտքի սպասարկումը որոշակիորեն լուծում է արտարժույթի խնդիրը, իսկ ներքին աղբյուրների հաշվին պետական բյուջեի սպասարկումը կրճատում է կախումը արտարժույթից և հավել յալ պահանջարկ չի առաջացնում արտարժույթի նկատմամբ: 

Այս դեպքում անընդհատ աճող բյուջեի պակասուրդի և արտաքին պարտքի դեպքում առաջնայինը պետք է լինի ՀՆԱ-ի ավելի բարձր տեմպերի ապահովումը, որը պայմանավորված է լինելու արտահանման ծավալների կտրուկ աճով: 

Սա իր հերթին կարևոր է ՀՀ մակրոտնտեսական կայունության ապահովման տեսանկյունից՝ ՀՀ պետական պարտքը և բյուջեի պակասուրդը կրճատելու նպատակով, քանի որ ՀՀ-ն պետք է բավարարի ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված տնտեսական զարգացման կայունության չափորոշիչներին՝ բյուջեի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցության 3%-ը, պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության 50%-ը (պետական կառավարման հատվածի): 

Այսպիսով՝ արտաքին աղբյուրներից ստացված վարկային միջոցների հաշվին արտարժույթով պարտավորությունների սպասարկումը և ներքին պարտքի ավելացման միջոցով պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորումը կարճաժամկետ հատվածում կարող է որոշակիորեն կրճատել արտարժույթի նկատմամբ պահանջարկը: 

Սակայն միջնաժամկետ հատվածում մակրոտնտեսական կայունության տեսանկյունից առաջնայինը ՀՆԱ-ի ավելի բարձր տեմպերի ապահովումն է, որը պետք է պայմանավորված լինի արտահանման ծավալների էական աճով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ