Իսկ ՍԴ դատավորները կհամաձայնե՞ն
Կառավարությունը երեկ հավանություն տվեց օրենքների նախագծերի փաթեթին, որը հանրության մեջ արդեն իսկ ստացել է ՍԴ դատավորներին օրենքով «կաշառելու» նախաձեռնություն անունը:
Փաթեթը համարվել է անհետաձգելի և կարճ ժամկետում կքննարկվի խորհրդարանում: Նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորների՝ բացառապես կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգ՝ բոլոր սոցիալական երաշխիքների պահպանմամբ:
Մասնավորապես, առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:
Այդ իրավունքից չեն կարող օգտվել «Սահմանադրական դատարանի մասին» 2017 թվականի հունվարի 17-ի ՀՕ42-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընտրված Սահմանադրական դատարանի դատավորները:
«Փաստ» թերթի տեղեկություններով, խորհրդարանական քննարկումներին զուգահեռ՝ «երազանքի ՍԴ» ունենալու համար իշխանությունները նախատեսում են անհատական «աշխատանքներ տանել» ՍԴ անցանկալի դատավորների հետ, որպեսզի նրանք կամավոր գնան թոշակի: Եթե «բացատրելը» չստացվեց, կկիրառեն այն «գործիքները», որոնք կիրառվում են Հրայր Թովմասյանի նկատմամբ:
Եթե դա էլ չօգնեց, ապա իշխանությունները եկող տարի կգնան ՍԴ-ն լուծարելու, այն է՝ Սահմանադրությամբ նոր Բարձր դատարան ամրագրելու ճանապարհով:
Մեր տեղեկություններով, այս պահին ՍԴ դատավորների մեծ մասը վիրավորական է համարում այս նախագիծը և չի պատրաստվում թոշակի գնալ:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան