Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Հափշտակվել է 515 միլիոն դրամ․ ոստիկանության բացահայտումը

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել է հանցագործության դեպք։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։

Ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ԱՄԷ մի քաղաքացի գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ կատարելու և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով 2016 թվականին Հայաստանում հիմնադրել է մի ՍՊ ընկերություն։ Նա տնօրեն է նշանակել իր ծանոթ, հայաստանաբնակ մի անձի և ընկերության գործունեության հողատարածքներ ձեռք բերելու և մշակելու նպատակով կատարել շուրջ 7․000․000 դոլարի ներդրում։ Մինչդեռ ՍՊ ընկերության տնօրենը նշված գործարքների շրջանակներում, ի թիվս այլ չարաշահումների, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, կեղծ հաշվապահական փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու եղանակով ընկերության դրամարկղից դրամական միջոցների մաս-մաս ելքագրումներ կատարելով, յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 515 միլիոն դրամ։

Հետաքննության ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված լրացուցիչ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՍՊ ընկերության տնօրենի կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներով գնվել են բազմաթիվ անշարժ գույքեր, որոնց ապօրինի օտարումը կանխվել է։