Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

«Դա պարզապես մանիպուլատիվ քայլ էր». ԼՀԿ արձագանքը` Փաշինյանի ելույթին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի կարծիքով` վարչապետը մանիպուլատիվ քայլով փորձում է հանրության ուշադրությունը շեղել 2020 թվականի բյուջեի մասին  օրենքի նախագծում առկա թերություններից: NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ Մանե Թանդիլյանը ընդամենը բարձջրաձայնել է խնդրի մասին, ինչը չի նշանակում, որ իրենք չեն ցանկանում, որ աշխատավարձ ու թոշակ բարձրանա:

«Մանե Թանդիլյանը իր ելույթի  ընթացքում մատնանշեց, որ  պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը ներկայացվել է  բյուջետային համակարգի մասին օրենքի դրույթներից մեկի խախտմամբ կամ  չպահպանմամբ, այն վերաբերում է բյուջետային կանոններին եւ նշել է անհրաժեշտության մասին, որ էդ համապատասխանեցումն արվի, այսինքն բյուջեի կառուցվածքն ու ծախսերի նախատեսումը պետք է արվի այնպես, որպեսզի բյուջետային կանոնները պահպանվեն, որովհետեւ դրանք խիստ անհրաժեշտ եւ կարեւոր նորմեր են, որոնք  սահմանվել են Համաշխարհային բանկի եւ այլ կառույցների հետ երկարատեւ քննարկումներից հետո եւ դրանք ունեն կարեւոր  ֆիսկալ նշանակություն եւ կարեւորություն: Օրինակ եթե դրանք կարեւոր չեն կարելի է օրենքից հանել,  կամ փոփոխություն անել, որը չի արվում: Հետեւաբար ասվել է կամ օրենքը փոխեք եւ հանեք սահմանափակումը, կամ նախագիծը  համապատասխանեցրեք»,-ասաց նա:

««Լուսավոր Հայաստանը» իր ելույթներով միշտ խոսում է աշխատավարձերի, թոշակների բարձրացման մասին եւ հանրությունը հրաշալի գիտի: Կարծում եմ` դա պարզապես մանիպուլատիվ քայլ էր, որպեսզի հանրության ուշադրությունը շեղվի օրենքի դրույթի պահպանման պահանջից, այսինքն` հանրությունը դրան ուշադրություն  չդարձնի եւ ձեռքի հետ դա վերածվեց նաեւ որոշակի հակաքարոզի  Լուսավորի հետ, որը հանրությունը շատ լավ հասկանում է, որ դա աղերս չունի իրականության հետ»,-ասաց նա:

Արկադի Խաչատրյանն ասաց, որ  ի վերջո պետք է հասկանալ, թե մեզ պետք է քաղաքակիրթ բանավեճ, թե` ոչ:

«Այսինքն եթե պետք է քաղաքակիրթ եւ կառուցողական բանավեճ, ապա պետք է այդ կառուցողական բոլոր առաջարկները քննարկումների ընթացքում լսեն: Դա իմ գնահատմամբ հնարք էր հանրության ուշադրությունը շեղելու համար»,- հավելեց նա:

Նշենք, որ երեկ Մանե Թանդիլյանի նկատառումը շատ կոշտ արձագանք ստացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Նա իր ելույթում  ասաց. «Լուսավոր Հայաստան կանգնեք եւ ուղիղ ասեք, որ մենք դեմ ենք, որ դուք բարձրացնեք թոշակներն ու աշխատավարձերը»: