Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

Խոսում է կուլտուրայից, ուսանողների լեքսիկոնից, ինքն իրեն կողքից տեսե՞լ է. ուսանողը՝ ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպումի մասին

ԿԳՄՍ նախարարի հետ քննարկումն այնուամենայնիվ շահավետ էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը։ Նշենք, որ այսօր ԵՊՀ Հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների դասախոսները հանդիպել են նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

Հայոց լեզվի ամբիոնի վարիչը մնում է այն կարծիքին, որ «Հայոց լեզվի» դասավանդումը պետք է իրավունքի ուժով ամրագրվի նոր օրենքում այնքան ժամանակ, մինչեւ կրթության ոլորտում կլինի բավարար չափով համակարգված հանրակրթություն։

Յուրի Ավետիսյանն ընդգծեց, որ հանրակրթության ոլորտում կան լուրջ խնդիրներ, որոնք առավել առաջնահերթ են. «Պետք է կարգի բերենք մեր ավագ դպրոցը։ Չեմ ասում, որ լրիվ կազմաքանդված վիճակ է, շատ դրական արդյունքներ ունենք նաեւ հանրակրթության մեջ, բաց միեւնույն է, կարծում եմ՝ ավագ դպրոցն իր դերակատարությունը չի իրականացնում։ Այսօրվա կրթության խանգարիչը այդ 2 առարկաները չեն»։

NEWS.am-ի հետ զրույցում Ժամանակակից Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Ռիտա Սաղաթելյանն ասաց, որ դժգոհ է ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպումից.

«Մեր հնչեցրած հարցերի մեծ մասին նախարարն հակադարձեց իր հարցով՝ «այն ժամանակ ինչո՞ւ չէիք բարձրաձայնում»։ Եթե այն ժամանակ համակարգն այնպիսին էր, որ մենք իսկապես չէինք բարձրաձայնում, ուրեմն հիմա իրավունք չունե՞նք որեւիցե հարց բարձրաձայնելու։ Իմ հնչեցրած հարցերը նախարարը քաղաքականացրեց, սլաքն ուղղվեց դեպի ՀՅԴ, հանրության ուշադրությունը նորից շեղվեց, որպեսզի քննարկվող հարցի բուն էությունն այդպես էլ չպարզաբանվի։ Նախարարի պատասխանները չգոհացրին։ Նախարարի պատասխաններից չհասկացա, որ նա դասախոսների կարծիքը հաշվի առավ»։

Ուսանող Գեւորգ Գյուլումյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ նախարարը քննարկումը քաղաքականացնում էր, սակայն իրենց պահանջը այլ է եղել.

«Դա ի՞նչ պահվածք էր։ Ներկա գտնվողներն ավելի շատ գիտական կյանքի տեւողություն ունեն, քան Արայիկ Հարությունյանը՝ կյանքի տեւողությունն է։ Այդ ինչպե՞ս էր խոսում պրոֆեսորադասախոսական կազմի հետ, ակադեմիկոս մարդն իրեն բան է ասում՝ հեգնում է։ Խոսում է կուլտուրայից, ուսանողների լեքսիկոնից է բողոքում, ինքն իրեն կողքից տեսե՞լ է, դա ի՞նչ շնորհք է։ Աշոտ Մելքոնյանի հետ, Ռիտա Սաղաթելյանի հետ, գրիչով մարդկանց ցույց տալը, հեգնելը...  Ասում է՝ քաղաքականացնում եք, բայց ամենաքաղաքականացնողն ինքն էր։ Ամեն ինչ տարավ քաղաքականություն, ինչ ասացինք, ասում էր՝ բա նախկին ռեժիմի ժամանակ որտե՞ղ էիք, լավ բա դուք որտե՞ղ էիք, ինչո՞ւ նախարար չէիք»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մեկ շաբաթից ավելի է, ինչ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները բողոքում են «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրինագծից եւ շարունակում են նախորդ շաբաթ սկսած դասադուլը։ ՀՅԴ երիտասարդները նստացույց են կազմակերպել նախարարության շենքի դիմաց:

Հիշեցնենք, որ ԵՊՀ 58 դասախոս մեկ օրով խորհրդանշական գործադուլ էին հայտարարել նախօրեին՝ այդպիսով իրենց աջակցությունը հայտնելով նոյեմբերի 6-ից դասադուլի մեջ գտնվող՝ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների ուսանողներին: Նրանք բողոքում են «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրինագծից, որով նախատեսվում է, որ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլեւս պարտադիր չի լինելու բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում: