Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Բնակիչների բողոքը չի՞ հասնում վարչապետին. հինգշաբթի օրը ակցիա կկազմակերպեն կառավարության շենքի մոտ

Երևանի մի շարք տարածքներ տարիներ առաջ ճանաչվել են գերակա հանրային շահ։ Խոսքը Կոնդի, Սարի թաղի, Ֆիրդուսի, Եկմալան, Պուշկին, Բելյակով տարածքների մասին է։ 

Դրանց բնակիչները պարբերաբար իրենց բողոքի ձայնն են բարձրացնում կառավարության՝ տարիներ առաջ կայացրած որոշումների դեմ։ 

Նրանք դատարանների միջոցով ցանկանում են անվավեր ճանաչել կառավարության 2007 թվականի որոշումները, սակայն մինչ այժմ արդյունքի չեն հասել։ 

Դիմում են նաև պատկան մարմիններին, գրում դիմում-բողոքներ, նամակներ, սակայն ապարդյուն։ Ամիսներ առաջ «Փաստի» հետ զրույցում ԱԺ պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը և Վահե Էնֆիաջյանը նշել էին, որ տեղյակ են գերակա հանրային շահ ճանաչված տարածքների խնդրին, հանդիպում են բնակիչների հետ, քննարկումներ անցկացնում՝ խնդիրներին լուծում գտնելու նպատակով։ 

Խնդրին պատգամավորներն անդրադարձան նաև ԱԺ ամբիոնից։ Գերակա հանրային շահ ճանաչված տարածքների բնակիչներն անհամբեր են՝ ցանկանում են օր առաջ տեսնել իրենց մտահոգող խնդրի լուծումը։

 Բնակիչներից մի քանիսը «Փաստի» հետ զրույցում նշեցին, որ հինգշաբթի օրը հավաքվելու են կառավարության շենքի մոտ։ 

Ընդհանուր զրույցների, քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ իրենց դիմում-բողոքները չեն հասնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ճանապարհին որոշակի արգելքների հանդիպելով։ 

«Փաստը» մեկտեղել է բնակիչների տեսակետներն այս հարցի շուրջ և ներկայացնում է ընթերցողներին։ 

Բելյակով փողոցի բնակիչ Արմինե Գյուլգյուլյան

Երկար ժամանակ է, ինչ պայքարում ենք գերակա հանրային շահ ճանաչելու որոշման դեմ։ Հեղափոխությունից հետո բազմիցս դիմել ենք վարչապետին։ 

Վերջերս զրուցում էինք այլ տարածքների բնակիչների հետ, որոնք նույնատիպ խնդիր ունեն և հասկացանք՝ նույն պատկերն է նաև նրանց մոտ. վարչապետին ուղղված դիմումները գնում են քաղաքապետարան, իսկ հետո բնակիչները ստանում են ստանդարտ պատասխաններ։ 

Եկել է մի շրջան, երբ էլ չենք ուզում վարչապետին դիմում գրել, որովհետև հասկանում ենք, որ պարոն Փաշինյանին ուղղված բողոք-դիմումները, կարծես թե, տեղ չեն հասնում։ Հիմա ուզում ենք հասկանալ՝ վարչապետը տեղյա՞կ է, որ քաղաքացիները բազմիցս դիմել են կառավարությանը և պատասխան չեն ստացել։ 

Գալիս է մի շրջան, երբ հիասթափվում ես կառավարությունից և նրանց աշխատելաոճից։ 

Տպավորություն է, որ շարունակվում է նախկին աշխատելաոճը, ինչի հետևանքով կտրվում է կապը կառավարության և բնակչի միջև, որովհետև մեր խնդրի լուծումները չենք տեսնում։ 

Հինգշաբթի օրը կառավարության շենքի մոտ կազմակերպվող բողոքն ուղղված է ոչ թե վարչապետի, այլ նրա աշխատակազմի դեմ։ Մտածում ենք՝ գուցե միտումնավո՞ր է արվում, որ բնակիչների բողոքը վարչապետին չի հասնում։

Ֆիրդուսի փողոցի բնակիչ Աշոտ Քոչարյան

Տասներկու տարի է՝ պայքարում ենք գերակա հանրային շահ ճանաչելու որոշման դեմ։ 

Առայժմ այս ուղղությամբ կատարված որևէ քայլ կառավարության կողմից չենք տեսնում։ Կառավարությունը 2018 թվականի մարտի 22-ին որպես ժառանգություն ևս մեկ որոշում թողեց, որը 12 տարի առաջ կայացված որոշման շարունակությունն էր։ 

Այժմ էլ դատական գործընթացների մեջ ենք։ Կարծում եմ, որ մեր նամակները ոչ մի տեղ չեն հասնում։ 2018 թվականի մայիսին դիմում ենք կազմել, Ֆիրդուսի փողոցի 60 բնակիչ այն ստորագրել է, մինչև հիմա այդ նամակն ընթացքի մեջ է, բացեք E-gov.am կայքը և ինքներդ համոզվեք։ 

Մեր առաջարկները փոխանցել ենք նաև Ազգային ժողով, բայց առայժմ որևէ փոփոխություն չենք տեսնում։ 

Կառավարությունը մեզ ոչինչ չի պատասխանում, չենք կարողանում որևէ բան հասկանալ։ 12 տարի է՝ կարծես պատանդի կարգավիճակում լինենք։ Կարող ենք տունը վաճառել, սակայն ո՞վ կգնի՝ իմանալով, որ սա իրացման գոտի է։ 

Կոնդի բնակիչ Նաիրա Երեմյան

Ամիսներ շարունակ դիմում ենք թե՛ կառավարությանը, թե՛ քաղաքապետարանին։ Մեջտեղի օղակը, որը պետք է տեղեկատվությունը նորմալ հասցնի իր նպատակին, այն է՝ վարչապետին, միտումնավոր տեղեկատվությունն արգելափակում է։ 

Կոնդի բնակիչներով բողոքի ակցիա կազմակերպեցինք կառավարական առանձնատան մոտ, և նոր միայն մեր ձայնը տեղ հասավ։ Բայց ամեն անգամ չենք կարող գնալ առանձնատների մոտ ակցիա կազմակերպել մեր ձայնը լսելի դարձնելու համար։ 

Մեր այն կարծիքը, որ բնակիչների դիմում-բողոքները տեղ չեն հասնում, գնալով հիմնավորվում է։ 

Կոնդում վիճակը սարսափելի է, տներ կան, որտեղ անգամ սանհանգույց, կոմունալ հարմարություններ չկան, այս խնդրին պետք է հնարավորինս շուտ լուծում տալ։ 

Ասել եմ, նորից եմ կրկնում՝ մենք մեր պետության թշնամին չենք, ուզում ենք միայն խնդիրներին լուծում տրվի։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ