Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

Հայաստանում բացակայում են բարենպաստ պայմանները միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար․ ԱԽ քարտուղար

Սույն թվականի նոյեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության խորհրդի քարտուղարների յոթերորդ ամենամյա հանդիպումը, որին ելույթ է ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հայտնում են ԱԽ գրասենյակից։

Նա իր ելույթում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին՝ հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու և ցուցաբերած ջերմ ընդունելության և հյուրընկալության համար և անդրադարձել օրակարգային խնդիրներին: «Հաշվի առնելով իմ ելույթի կանոնակարգը՝ տեղեկատվական զեկույցներից ցանկանում եմ առանձնացնել Ռուսաստանի Զինված ուժերի Ինժեներական զորքերի ներկայացուցչի զեկույցը Միջազգային հակաականային կենտրոնի գործունեության վերաբերյալ և մարդասիրական ականազերծման մասին ցուցադրված ֆիլմը:

Գրիգորյանն իր խոսքում անդրադարձել է Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելուն՝ նշելով, որ կային բազմաթիվ հանգամանքներ: «Առաջինը պատմականն է: Հարյուր տարի առաջ սիրիացիները պատսպարեցին Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից փրկված հազարավոր հայերի: Եվ այսօր, երախտագիտությամբ հիշելով այդ ժամանակ ցուցաբերած աջակցությունը, մենք, պատկերավոր ասած, ձգտում ենք վերադարձնել պարտքը, օգնել Սիրիային, որը հիմա դժվարության մեջ է, և ինքն ունի օգնության կարիք:

Երկրորդ գործոնը Սիրիայում խոշոր հայկական համայնքի առկայությունն է:

Մեր պետությունը պատասխանատվություն է զգում արտերկրում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ: Այդ պատճառով, սիրիական կառավարության կողմից պաշտոնական դիմումին համապատասխան, Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու վերաբերյալ որոշում կայացնելիս մենք հաշվի ենք առել նաև Հալեպ քաղաքի հայկական համայնքի խնդրանքը:

Երրորդ՝ Հայաստանը, լուծելով սեփական անվտանգության հարցերը, պատասխանատվություն է զգում նաև ընդհանուր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար: Այդ առումով մենք միշտ ձգտում ենք ունենալ ընդհանուր գործում մեր ներդրումը, և Սիրիա ուղարկված մարդասիրական առաքելությունը հենց այս տրամաբանության մեջ է»-նշել է ԱԽ քարտուղարը:

Անդրադառնալով անվտանգային հարցերին՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ պատրաստվում է «Կենսաբանական անվտանգության և կենսաբանական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որը համակարգային կերպով պետք է կարգավորի այդ ոլորտը:

«Նրանում կսահմանվեն պետական մարմինների լիազորություններն ու պարտականությունները, կհաստատվեն հետազոտությունների անցկացման պահանջները, կենսաբանորեն վտանգավոր նյութերի արտադրության, օգտագործման, պահեստավորման, ներմուծման, արտահանման, տարանցման և այլ գործողությունների կանոններն ու կանոնակարգերը, կլուծվեն այլ կարևոր հարցեր: Հիմնական սկզբունքը, որով մենք առաջնորդվում ենք այս ոլորտում, ոլորտի թափանցիկությունն է, Մանրէաբանական (կենսաբանական) և թունավորող նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին կոնվենցիայի դրույթների անվերապահ և հստակ կատարումը:

Այս կոնտեքստում ուզում են առանձնահատուկ ընդգծել, որ Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիաները գործում են միայն մեր իրավասության ներքո, մեր պետության պետական գերատեսչությունների ենթակայությամբ և համալրված են բացառապես տեղական մասնագետներով:

Անդրադառնալով Աֆղանստանում տիրող իրավիճակին՝ Գրիգորյանը նշեց, որ այնտեղից բխող անվտանգության լուրջ սպառնալիքներից մեկը թմրավաճառությունն է: «Հայաստանի Հանրապետությունը ակտիվորեն մասնակցում է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին ուղղված միջոցառումներին: Որպես օրինակ նշեմ, որ 2019 թվականի սեպտեմբերի 23-27-ը ՀԱՊԿ հովանու ներքո իրականացվող «ԿԱՆԱԼ» հակաթմրանյութային տարածաշրջանային համալիր գործողության շրջանակներում իրականացվեց «Կանալ-Կովկասյան հողապատնեշ» ենթատարածաշրջանային հակաթմրանյութային գործողությունը, որի միջազգային համակարգման շտաբը տեղակայվել էր Երևանում: Գործողությունների մասնակից պետությունների իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների համատեղ աշխատանքի արդյունքում ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների տարածքն ընդգրկող ահռելի տարածքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է ավելի քան 17 տոննա թմրամիջոց, բացահայտվել է ավելի քան 1600 թմրանյութերի հետ կապված հանցագործություն, ձերբակալվել է թմրավաճառության հետ կապված ավելի քան 2600 անձ:

Որպես Աֆղանստանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված համագործակցության մեկ այլ ուղղություն՝ կցանկանայի նշել, որ Հայաստանի Հանրապետությունը, 2010 թվականից սկսած, մասնակցում է Աֆղանստանում անվտանգությունը խթանելու համար միջազգային առաքելություններին՝ իր ներդրումն ունենալով միջազգային հավաքական ուժերում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մասնակցել Աֆղանստանում իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելությանը»- ընդգծել է նա և հավելել, որ աֆղանական խնդրի հետ սերտ կապված է օրակարգային մեկ այլ հարց ևս՝ օտարերկրյա ահաբեկիչներից եկող սպառնալիքների չեզոքացմանն ուղղված համագործակցության բարելավումը և ԱՊՀ անդամ պետությունների տարածքով նրանց տեղաշարժի բացառումը: «Չնայած նրան, որ Հայաստանում օբյեկտիվ պատճառներով բացակայում են բարենպաստ պայմաններ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեության և ահաբեկչության ֆինանսավորման համար, մենք հասկանում ենք, որ որպես տարանցիկ ճանապարհ գրոհայինները կարող են օգտագործել նաև մեր երկրի տարածքը: Ներկայումս ոչ ոք չի կարող պնդել, որ կարող է հեռու մնալ այդ գործընթացներից: Այդ պատճառով մենք անընդհատ հսկողության տակ ենք պահում իրավիճակը և հետևում միտումներին՝ պատրաստ լինելով ժամանակին արձագանքել իրավիճակի ցանկացած փոփոխությանը:

Մասնավորապես՝ այս տարի ՀԱՊԿ անդամ երկրներում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում, անց է կացվել «Վարձկան» օպերատիվ-պրոֆիլակտիվ համալիր միջոցառումների ակտիվ փուլը, որն ուղղված էր գրոհայինների վերաբաշխումն ու փոխադրումը կանխելուն»:

Ելույթի վերջում Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում չի գրանցվել դեպք, որ որևիցե կազմակերպություն կամ կառույց դատական կարգով ճանաչվի ահաբեկչական. «Այս առումով մենք, ի տարբերություն այլ երկրների, հանդիսանում ենք բարեկեցիկ երկիր»-եզրափակել է ԱԽ քարտուղարը: