Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

Մենք վախենում ենք կորցնել մեր ինքնությունը, մեր երկիրը, դրա արդյունքում իրականում կորցնում ենք․ Նիկոլ Փաշինյան

Շատ խորհրդանշական է, որ Իտալիա եմ ժամանել պաշտոնական այցի առիթով, բայց առայժմ գտնվում եմ բացառապես հայկական օրակարգի շրջանակներում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, Միլանի հայ համայնքի հետ հանդիպմանը ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այստեղ եկանք Վենետիկից, որտեղ այցելեցինք Սուրբ Ղազար կղզի, Մխիթարյան միաբանությունը և ահա մեր երկրորդ հանգրվանը Միլանի հայկական եկեղեցին է։ Մենք կապ չունի՝ որ երկիր ենք գնում և ինչ օրակարգով, տեսնում ենք հայոց պատմության յուրօրինակ նմուշներ, հանդիպում մեր հայրենակիցների հետ։ Մեր այսպիսի սփռվածությունը ամբողջ աշխարհում մենք ընկալում  ենք որպես մեր պատմական դժբախտության հետևանք, բայց այս նոր ժամանակներում մենք պետք է փորձ այդ դժբախտության հետևանքները դարձնել նոր առավելություն մեր ժողովրդի համար, որովհետև այն ուժը, որ մենք ունենք ամբողջ աշխարհում, այն կառուցողական ուժ է։ Սինգապուրի ամենահին եկեղեցին հայկական եկեղեցին է»,-նշեց նա։

Սա թերևս մեր ազգին բնորոշ ամենակարևոր գիծն է, եթե թարգմանենք սա ժամանակակից տերմինաբանությամբ գիտությունը, կրությունը և տեխնիկան պետք է դառնա մեր պետության և ժողովրդի առանցքային իմիջը»։

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Ավետարանից, հիշեց իր ֆեյսբուքյան գրառումը, պատմեց «Տասը մնասի» առակը ․  «Մի քանի օր առաջ ես իմ ֆեյսբուքյան էջում տեղադրել էի Ղուկասի «Տասը մնասի» առակը, որն, իմ կարծիքով, փոփոխությունների մասին է։

Ես միշտ փորձել եմ Ավետարանի մեջ գտնել ոչ միայն զուտ հոգևոր կամ կրոնական կյանքին, այլ նաև աշխարհիկ կյանքին առչվող իմաստներ։ Այս առակը փոփոխությունների մասին է, թե ինչ է լինում այն մարդկանց, այն ժողովուդրների հետ, որոնք վախենում են փոփոխություններից, որոնք վախենում են քայլ անելուց, վախենում են ունեցածը կորցնելուց»։

Նրա խոսքով՝ կառավարության ամենակարևոր առաքելությունն է կորցնելու վախը հաղթահարելու գործում մարդկանց օգնելը․

«Մենք անընդհատ այդ տրամաբանության մեջ ենք եղել, մենք անընդհատ վախեցել ենք կորցնել, մենք այսօր էլ վախենում ենք կորցնել մեր ինքնությունը, մեր մշակույթը, մեր երկիրը, դրա արդյունքում իրականում կորցնում ենք և մեր պատմությունը բազմիցս ցույց է տվել դա։

Մենք չունեցողի կարգավիճակից, որից անընդհատ վերցվում է, պետք է փոխակերպվենք ունեցողի կարգավիճակին, որին անընդհատ տրվում է, իսկ սրա համար մենք չպետք է վախենանք ներդնել։ Մեր կառավարության ամենամեծ առաքելությունն այն է, որ օգնենք ինքներս մեզ կորցնելու վախը հաղթահարելու գործում»։