Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

Ամենամեծ բանը, որ դուք կարող եք անել Հայաստանի համար՝ ձեր հրաժարականն է. իտալահայ գիտնական

Որպես ՀՀ քաղաքացի ես ծարյահեղ մտահոգված եմ նոր իշխանությունների արտաքին եւ ներքին քաղաքականությամբ։ Կոչ եմ անում, որ ձեր կառավարությունը եւ անձամբ դուք հրաժարական տաք եւ հեռանաք։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20–ին, Միլանի հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ասել  հայազգի գիտնական, Միլանի եվրոպական ուռուցքաբանության ինստիտուտի աշխատակիցը։

Նրա խոսքով՝  մտահոգիչ է Հայաստանում տարվող ատելության քարոզը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի անվտանգության սպառնալիքները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է տիկնոջը. «Անընդհատ խոսվում է ատելության քարոզից, իսկ ո՞վ եւ որտե՞ղ է տանում այդ ատելության քարոզը։ Եթե Հայաստանում եղել են իշխանություններ, որոնց նկատմամբ ժողովրդի ունեցած միակ զգացումն ատելությունն է, իմ մեղքը ո՞րն է։ Մենք ո՞ւմ ենք ատելու կոչ արել, ընդհակառակը, մեր հեղափոխությունը եղել է սիրո եւ համերաշխության հեղափոխություն»։

Փաշինյանն անդրադարձել է նաեւ Արցախի հարցին. «Ասում են, որ Արցախի հարցում մենք չունենք ռազմավարություն, իսկ ո՞րն էր Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ռազմավարությունը։ Մեղրին տա՞լն էր ռազմավարությունը, թե այն էր, որ այսպես ասած, ինչպես իրենք էին բանակցում, Ադրբեջանի 7 շրջանները վերադարձնենք խաղաղության դիմաց, ո՞րն էր Սերժ Սարգսյանի ռազմավարությունը, որ Աղդամը մեր հայրենիքը չէ եւ հիմա նրանք մեզ մեղադրում են, որ մենք հող ենք վերադարձնում»։

Պետական ինստիտուտների կազմաքանդման մասին հայ համայնքի ներկայացուցչի դիտարկմանը՝ վարչապետն ասել է. «Եթե պետական ինստիտուտ ասելով նկատի ունեք կոռուպցիան, այո, ինստիտուտը քանդված եւ ջախջախված է, եւ այդ ինստիտուտի ողնաշարը ջարդված է Հայաստանի Հանրապետությունում։ Եթե ատելություն ասելով նկատի ունեք մեր այն պնդումը, թե գողացված մինչեւ վերջին կոպեկը վերադարձվելու է, այո վերադարձվելու է։ Իտալիայում այսօր թաքնված են ամենահայտնի կոռուպցիոներները եւ որեւէ մեկը հույս չունենա, թե պլստալու է։ Հայաստանի Հանրապետության ձեռքը հասնելու է նրանց, չգիտեմ Վատիկանի, որ պադվալներում են թաքնված, վզներից բռնելու ենք հանենք, տանենք, կանգնեցնենք դատարանները եւ գողացված վերջին կոպեկը պետք է վերադարձնեն ժողովրդին. Ես հրաժարականի մասին մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի ունեմ ՀՀ ժողովրդի վստահությունը, իսկ երբ որ չունենամ ժողովրդի վստահությունը, որեւէ մեկին չեմ թողնի նույնիսկ ակնարկի դրա մասին։ Վարչապետը, որը չունի ժողովրդի վստահությունը՝ անկախ անձերից, չարիք է երկրի համար, այնպես ինչպես կներեք, չարիք են եղել բոլոր ղեկավարները սկսած 1996 թվականից, երբ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը։ Մեր օրոք այդպիսի իշխանություն եւ այդպիսի իրավիճակ չի՛ լինելու»։