Ավելի շատ պաշտոնյաներ պարտավորված կլինեն հայտարարագրել.
Իշխանությունները որոշել են պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրման գործընթացում որոշակի փոփոխություններ մտցնել՝ նրանց ունեցվածքի մասին ավելի ընդգրկուն տեղեկատվություն ստանալու նպատակով։
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի համապատասխան նախագիծը։
Առաջին հերթին առաջարկվում է մեծացնել պաշտոնյաների շրջանակը, որոնք պարտավորված կլինեն հայտարարագրել իրենց ունեցվածքը։
Ըստ նախարարության՝ վերանայման կարիք ունի նաև գույքը հայտարարագրելիս ներկայացվող տեղեկատվությունը:
Ճիշտ է՝ անշարժ գույքի, տրանսպորտային միջոցների, արժեթղթերի և հանձնված կամ վերադարձված փոխառությունների վերաբերյալ պաշտոնյաներն այժմ էլ տեղեկատվություն ներկայացնում են, սակայն, օրինակ՝ հայտնի չէ, թե ում է փոխառություն հանձնել պաշտոնյան կամ վաճառել գույքը։
Բացի դա, առաջարկվում է տեղեկատվություն ներկայացնել բանկային հաշիվների և բանկային ավանդների մասին։
Նախագիծը կազմող գերատեսչությունը հավելում է, որ երբեմն անհրաժեշտություն է լինում տեղեկատվություն ստանալ նաև հայտարարագիր ներկայացրած պաշտոնյաների ծախսերի մասին, ուստի առաջարկվում է ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտ։
Այսինքն, իշխանությունները որոշել են ավելացնել հայտարարագրման պարտավորություն ունեցող պաշտոնյաների շրջանակը, տեղեկատվություն ստանալ նրանց թե՛ գույքի, թե՛ դրամական միջոցների, թե՛ ընդհուպ կատարած ծախսերի վերաբերյալ։ Հեղինակների կարծիքով, ավելի ծավալուն տեղեկատվությունը կնպաստի հնարավոր խախտումների բացահայտմանը։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան