Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս ընտրությունները ազգային բողոք էր նվաստացման, պարտության, հարկադրանքի և հայկական պետականության շարունակական քայքայման դեմ. Փաշինյանը չի ստացել հայ ժողովրդի վստահությունը. Օսկանյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Ընդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԵրեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ինՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում է«Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն Ասլանյան
Քաղաքականություն

Մենք՝ որպես ժողովուրդ պետք է ավելի խորը իմանանք մեր պատմությունը․ Նիկոլ Փաշինյան

Ընդհանրապես երբ խոսում ենք մեր ապագայի կերտման, մեր ինքնության պահպանման եւ զարգացման մասին, դրա համար եւ այդ ճանապարհին կա շատ կարեւոր մի բանաձեւ. մենք իսկապես որպես ժողովուրդ պետք է ինքներս մեզ ավելի լավ ճանաչենք, ավելի խորը իմանանք մեր պատմությունը, ավելի մանրամասն գիտենանք մեր ժառանգության մասին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, ռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցի եւ Քահանայապետական Լեւոնյան հայ վարժարան այցի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ պաշտոնական այցերը նաեւ հայ ազգը, մեր ժողովուրդը, մեր պատմությունն ավելի լավ ճանաչելու մասին են․ «Ես մտածում էի Իտալիայի Հանրապետություն մեր ընթացիկ այցի մասին, եւ տպավորությունն այն է, թե այս այցն Իտալիա, հայ-իտալական հարաբերությունները, հետագա հնարավորություները ավելի լավ իմանալու, գիտենալու, ճանաչելու մասին է։ Բայց գործնականում գրեթե բոլոր այցերն ունեն շատ կարեւոր մի հատված եւ առանձնահատկություն՝ մինչ այս պահին, հիմա առավել եւս ընդգծվում է։ Խոսքն այն մասին է, որ տարբեր երկրներ ճամփորդելով, տարբեր հանդիպուներ ունենալով՝ մենք ոչ միայն ճանաչում ենք եւ իմանում ենք այդ երկրների մասին, այլեւ ավելի լավ ճանաչում ենք ինքներս մեզ, մեր պատմությունը, մեր ինքնությունը, եւ այս պաշտոնական ճամփորդությունները նաեւ մեր ազգը, մեր ժողովուրդը, մեր պատմությունն ավելի լավ ճանաչելու մասին են»։

Նա կարեւորում է եկեղեցու դերը մեր ինքնության պահպանման եւ զարգացման գործում․ «Ես ուզում եմ ասել, որ իսկապես մենք շատ բարձր ենք գնահատում Հայ Առաքելական եկեղեցու, Հայ Կաթոլիկ եկեղեցու, Հայ ավետարանական եկեղեցու դերը մեր ինքնության պահպանման եւ զարգացման գործում։ Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Ձեզ հայկական ինքնությանն այսքան մոտիկ եւ հարազատ մնալու, այդ ինքնությունը ոչ միայն պահպանելու, այլեւ զարգացնելու համար։ Այնպես ստացվեց, որ Միլանում հանգամանքների բերումով մեր ողջ հանդիպումն անցավ Ղուկասի ավետարանի Տասը մնասի առակի համատեքստում։ Ես կարծում եմ, որ այդ առակը հենց այսօր էլ շատ հրատապ է մեզ համար, որովհետեւ հարցն այն չէ, թե մենք ինչ հաշիվ ենք պահանջելու ինքներս մեզնից, հարցն այն է, թե մենք ինչ հաշիվ ենք տալու մեր սերունդներին, որովհետեւ այն ժառանգությունը, որ մենք ունենք ՀՀ-ում, աշխարհում, պետք է ոչ միայն ուղղակի պահպանվի, այլեւ պետք է զարգանա։ Այդ ժառանգությունը պետք է ուժեղացնի մեր ինքնությունը, մեր ժողովրդին, մեր պետությունը, մեր դիրքերը, ավելի վստահ դարձնի մեր ձայնը, ավելի մեծ պատասխանատվության դրդի հենց մեզ՝ ընդ որում, ոչ միայն ինքներս մեր ճակատագրի, այլեւ աշխարհի ճակատագրի, քրիոստոնեության, մարդկության առաջ մեր ունեցած պատասխանատվությունը։ Իսկ արդյոք մենք ընդհանրապես ունե՞նք այդպիսի պատասխանատվություն եւ կարող ենք ունենալ այդպիսի պատասխանատվություն եւ խոսել դրա մասին։ Այս հարցի պատասխանը մենք կարող ենք ստանալ միայն ինքներս մեզ ավելի լավ ճանաչելուց հետո։ Իսկ մենք ինչքան լավ ենք ճանաչում մեզ, հասկանում ենք, որ այսպիսի ժառանգություն ունեցող ժողովուրդը չի կարող ուղղակի անցորդ լինել մարդկության պատմության ճանապարհին, չի կարող ուղղակի դիտորդ լինել մարդկության պատմության թատերաբեմում։ Այսպիսի ժողովուրդը պետք է դերակատար լինի, եւ այդ դերակատար լինելու առաքելությունն ի կատար ածելու առաջին եւ նախնական ամենակարեւոր գործողությունն ինքներս մեզ ճանաչելն է, որովհետեւ հնարավոր չէ որեւէ նպատակի հասնել առանց սեփական ուժերը գնահատելու, առանց սեփական անցյալը ճանաչելու, առանց սեփական ժառանգությունը գնահատելու։ Իսկ մեր ժառանգությունը, որն առաջին հերթին հոգեւոր է, որովհետեւ այն, ինչ այստեղ նյութական է, որեւէ արժեք չէր ունենա եւ չի կարող ունենալ, եթե հենված չլինի հոգեւոր ամուր եւ անսասան հիմքի վրա»։

Վարչապետը շեշտում է՝ մեր ժառանգությունն առաջին հերթին հոգեւոր է, որովհետեւ կապ չունի՝ Հայ Առաքելական եկեղեցու, թե Հայ Կաթոլիկ եկեղեցու մասին ենք խոսում․ «Կարծում եմ, որ շատերը չէ, որ սրա մասին գիտեն եւ ինձ համար նույնպես պետք է խոստովանեմ՝ անակնկալի որոշակի տարրեր կային, որ հենված են նույն արժեքների վրա։ Սուրբ Ղազար կղզում հաճույքով արձանագրեցի, որ տաճարի հիմնական խորանները նվիրված են Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Պարթեւին, Գրիգոր Լուսավորիչին, եւ սա այն հոգեւոր ամբողջությունն է, որ մեզ բոլորիս միացնում է։ Ես ուզում եմ հավատալ, որ մեր պատմության եւ ժողովրդի այս նոր ժամանակաշրջանը հենց դրա մասին է, որ մենք ինքներս մեզ ավելի լավ ճանաչենք, ավելի ամբողջական գնահատենք, չզլանանք դիտել մեր թերությունները, չվախենանք շեշտել մեր առավելությունները, չվարանենք բարձրաձայնել մեր նպատակները եւ չվախենանք հաստատ քայլերով գնալ մեր նպատակների հետեւից։

Շատ ուրախ եմ այսօրվա առիթի համար, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար եւ բարձր եմ գնահատում այն ամենը, ինչ միացրել է, միացնում է, միասնական է դարձնում մեզ բոլորիս»։