Հայաստանում անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը պարտադիր են, հայերենը՝ ոչ. ուսանողները՝ վիճահարույց օրենքի մասին
Հայաստանում անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը պարտադիր են, հայերենը՝ ոչ. ես չեմ ուզում այստեղ միտում տեսնել, ես ուզում եմ տեսնել խնդրի խորքը չհասկանալու երեւույթ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Գեւորգ Գյուլումյանը:
«Պատկերացնո՞ւմ եք դպրոցական լեզվի մակարդակ ունեցող մարդու գրված գիտական աշխատանքի մակարդակը: Որքան էլ հիմա բերում են տարբեր պատճառներ, թե կրթությունը տարվում է հայոց լեզվով, ծիծաղելի վիճակում ենք հայտնվել»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու արդյունքում դասախոսները դասաժամերից զրկվում են, դրա համար են դժգոհում նախագծից, մինչդեռ առաջ են քաշում «ազգային» փաստարկներ, Գեւորգ Գյուլումյանն ասաց, որ դասաժամի մասին նման բան ասելը մերկապարանոց սուտ է եւ որ բողոքող ուսանողը դասաժամի հետ կապված խնդիր չունի: «Երբ նույնիսկ ասում են, թե խնդրով մտահոգվում են միայն Բանասիրության ֆակուլտետի ուսանողները, նրանք են փորձում օրակարգ առաջադրել, ուզում եմ ասել՝ հիվանդությամբ զբաղվում է բժիշկը, մասնագետը, Բանասիրական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը եւ ուսանողները այս պահին այդ հիվանդության բժիշկներն են եւ այո, կարող են կարծիք հայտնել եւ պնդել, որ դա կործանարար է»,- ընդգծեց նա:
Հայ բանասիրության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողներից Ամալյա Հարությունյանն էլ ասաց, որ եթե բուհերի գիտխորհուրդը որոշի, այդ առարկաները լինեն պարտադիր, թե ոչ, ապա ինչքանո՞վ համոզված լինենք, որ գիտխորհրդի որոշումները կարտահայտեն ուսանողների կարծիքը:
ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանն էլ ընդգծեց, որ այդ առարկաների դասավանդման ծրագրերում պետք է կատարվեն բազմաթիվ փոփոխություններ, առարկաների դասավանդումը պետք է համապատասխանեցվի ֆակուլտետներին, մասնագիտություններին, որտեղ դասավանդվում են այդ առարկաները: «Այո, խնդիրները բազմաթիվ են, սակայն դա չի նշանակում, որ պետք է դուրս բերվեն պարտադիր առարկաների ցանկից, որովհետեւ Հայաստանի համար պատրաստվող մասնագետները, անկախ մասնագիտությունից, պետք է տիրապետեն հայոց լեզվին բավարար մակարդակով: Նույնը կարելի է ասել հայոց պատմության մասին: Բազմաթիվ խնդիրներ ունենք հանրակրթության ոլորտում, եթե հանրակրթական մակարդակը պատշաճ գիտելիքներ տար, այդ առարկաները բուհերում սովորելու անհրաժեշտությունը չէր լինի»,- ասաց նա:
Գալստյանն ընդգծեց՝ կրթական համակարգը խնդիրներ ունի, եւ այդ խնդիրները դեռեւս չլուծած՝ բերել «Հայոց լեզու» ու «Պատմություն» առարկաները հանում են պարտադիր ծրագրերից՝ որպես բարեփոխում, տրամաբանական չէ:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...