Սերժ Սարգսյանն իր ելույթով փորձել է վերցնել Նիկոլ Փաշինյանի դափնիները. քաղաքագետ
Խորվաթիայում Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարի ժամանակ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավոր ուղերձն այն էր, որ նա ինքն էր զիջել իշխանությունը, եւ երկրում փոփոխությունները տեղի էին ունեցել խաղաղ ճանապարհով շնորհիվ իր որոշման: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Վիգեն Հակոբյանը: Նրա խոսքով՝ դա Փաշինյանից դափնիները խլելու փորձ էր, որը մշտապես բարձրաձայնում է, որ հեղափոխությունը «թավշյա էր եւ ոչ բռնի»:
«Սերժ Սարգսյանի կողմից դա որոշակի ակտիվության հերթական դրսեւորումն էր այժմ արդեն նաեւ միջազգային հարթակում: Այդպիսի առաջին ակտիվությունը նկատվել էր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի հետ հանդիպման ժամանակ: Այդ ամենը չի խոսում Սարգսյանի վերադարձի մասին, այլ նրա կողմից ակտիվություն ցուցաբերելու մասին՝ հաշվի առնելով, որ նա դեռեւս Հանրապետական կուսակցության նախագահն է: Սակայն դա այն ելույթը չէր, որն ակնկալում էր լսել ներքին լսարանը, քանի որ հայ հասարակությանն ավելի հետաքրքրում է Սարգսյանի՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտության իմաստը,-նշել է նա: Փորձագետը նկատել է, որ Փաշինյանի համար անակնկալ չէր, որ Սերժ Սարգսյանը մեկնելու էր ԵԺԿ-ի համագումարին, եւ, համապատասխանաբար, ելույթ էր ունենալու, քանի որ հակառակ դեպքում Խորվաթիա կմեկներ, օրինակ, ՀՀԿ-ի փոխնախագահ Արմեն Աշոտյանը:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան