Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահի փնտրտուք
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականի պահից սկսած հրապարակ նետվեցին ՀՖՖ ապագա նախագահի թեկնածուի տարբեր անուններ:
Ֆուտբոլային աշխարհի մի շարք ներկայացուցիչներ «Փաստի» հետ զրույցում նշում էին, որ ՀՖՖ նախագահն առաջին հերթին պետք է լինի «ֆուտբոլի մարդ, այսպես ասած՝ «սվոյ» մարդ:
Մյուս կողմից՝ կարևոր էին համարում այն հանգամանքը, որ նա ապաքաղաքական անձնավորություն լինի և որևէ կախում չունենա որևէ ուժից՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն:
Երեկվա դրությամբ տեղեկություններ էին շրջանառվում, որ իշխանությունները հակված են այդ պաշտոնում տեսնել լեգենդար հայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին, որն անցած տարի մերժել էր ստանձնել այդ պաշտոնը:
Քննարկվում է նաև հայ մյուս լեգենդար ֆուտբոլիստի՝ Խորեն Հովհաննիսյանի անունը, ում հետ կապված, սակայն, չկա միասնական մոտեցում, այսպես ասած, կոնսենսուս:
Մեր աղբյուրները պնդում են, որ շատերը հակված են ոչ շատ հայտնի, բայց ֆուտբոլային մենեջմենթի տիրապետող երիտասարդ կադրերից մեկի՝ Խորեն Քալաշյանի թեկնածությանը, որը հայկական ֆուտբոլային միակ գործակալության՝ «Լեգալ Սպորտի» համահիմնադիրներից է և ունի թիմ, ուր ընդգրկված են ֆուտբոլային աշխարհին պատկանող, ֆուտբոլից հասկացող մարդիկ, այդ թվում՝ հավաքականի նախկին խաղացող Կարեն Դոխոյանը:
Չի բացառվում, որ մինչև դեկտեմբերի 23-ը շրջանառվեն ու քննարկվեն այլ անուններ ևս:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան