Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Զորամասն ինքնակամ լքած զինծառայողը դատական հայց կներկայացնի ՌՈ պետի եւ Արծրուն Հովհաննիսյանի դեմ

Հոկտեմբերի 20-ին Կապանի զորամասից ինքնակամ հեռացած զինծառայող Էրիկ Գասպարյանի ներկայացուցիչը դատական հայց կներկայացնի ՀՀ Ռազմական ոստիկանության պետի եւ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի դեմ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է զինծառայողի փաստաբան Հայարփի Սարգսյանը` նշելով, որ խոսքը վերաբերում է ՌՈ պետի եւ Արծրուն Հովհաննիսյանի արտահայտություններին, որոնք ոչ միայն զրպարտություն են պարունակում, այլեւ կարող են իրական հետեւանքներ առաջացնել:

«Միանշանակ իրավական գնահատական պետք է տրվի ոչ միայն Ռազմական ոստիկանության պետի, այլ նաեւ Արծրուն Հովհաննիսյանի արտահայտություններին: Ես այստեղ ավելի շատ քրեական տարրեր եմ տեսնում, քանի որ այս արտահայտությունները, որոնք արվել են կարող են ինքնավնասման հետեւանքներ առաջացնել»,-ասել է նա` նշելով, որ նաեւ դրամական պահանջ կներկայացնեն:

Հիշեցնենք, որ Էրիկ Գասպարյանին Ռազմական ոստիկանության աշխատակիցները հոկտեմբերի 28-ին հայտնաբերել էին Երևանում։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ զորամասը ինքնակամ լքելու համար: Նա հանձնվել է զորամասի հրամանատարության հսկողությանը, ապա որպես պատիժ 30 օր ժամկետով տեղափոխվել  կարգապահական վաշտ Կապանում:

Նշենք, որ Էրիկ Գասպարյանը ցուցմունքում հայտնել է, որ զորամասից հեռացել է գումարային խնդիրներից դրդված եւ անհնար է նույն զորամասում ծառայությունը շարունակել։

Հիշեցնենք, որ ՀՀ ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել է, թե փախուստի դիմած զինծառայողը մնացել է ընկերոջ տանը։ ՌՈ պետը մասնավորապես ասել էր․ «Ընկեր ասելով` ֆեյսբուքով` սայթերով են ծանոթացել, երևի ընկերը մենակ է մնացել, ընկերոջ կարիք է ունեցել, ինքն էլ գնացել է ընկերոջ մոտ: Մեկ ասում է` ընկերս չի, համենայնդեպս, երկու տղա մնացել են իրար հետ»:

Իսկ Արծրուն Հովհաննիսյանն էլ զինծառայողին հայտնաբերելու կապակցությամբ գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում, նշելով. «ՌՈ աշխատակիցները օպերատիվ մեծ աշխատանքի արդյունքում հայտնաբերեցին զորամասն ինքնակամ լքած զինվորին։ Մոլորյալը գտնվեց։ Փաստորեն արկածները ավելի խայտաբղետ էին։ Հանգստանում էր ընկերոջ տանը։ Այլ մանրամասները երևի հետո»: