Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Առաջարկվում է անցնել համապարփակ ապահովագրության. բնակչության շուրջ 20,1 տոկոսը ֆինանսական պատճառներով չի այցելում բժշկի

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ-ում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը։ 

Նախագիծը կազմելուց առաջ համապատասխան գերատեսչությունները վերլուծել են մեր երկրի առողջապահական համակարգի կառավարման ու ֆինանսավորման առկա իրավիճակը, ներկայացրել գործող պետպատվերի համակարգում առկա հիմնախնդիրները, որոնք պայմանավորված են մի շարք գործոններով։ 

Նշվում է, որ այս հայեցակարգի մշակումը պայմանավորված է քաղաքացիների առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար բժշկական ապահովագրության այնպիսի համակարգի ներդրման անհրաժեշտությամբ, որը կապահովի բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին ծառայությունների տրամադրումը՝ անկախ սեռից, տարիքից, բնակության վայրից և սոցիալական կարգավիճակից: 

Ըստ նախագծի հիմնավորման՝ Հայաստանի առողջապահության ֆինանսավորման համակարգի գնահատման միջազգային համեմատականները և ծախսարդյունավետ ծրագրերի մասով դիտարկումները ցույց են տալիս, որ սահմանափակ ֆինանսական միջոցների առկայության դեպքում առողջապահության համակարգը գործում է արդյունավետ և հնարավորություն է տալիս գրանցել բարելավվող ոչ ֆինանսական ցուցանիշներ՝ կյանքի միջին տևողության աճի, մայրական և երեխաների մահացության ցուցանիշների նվազման տեսքով: 

Ոչ բավարար չափով ֆինանսավորումը հանգեցրել է հասարակության սոցիալապես անապահով հատվածի թույլ թիրախավորման, ինչպես նաև բժշկական մասնագիտացված անձնակազմի բացակայությանը մարզերում: 

Ֆինանսական պատճառներով բնակչության շուրջ 20,1 տոկոսը չի հաճախում առողջության առաջնային պահպանման բժշկի, շուրջ 9 տոկոսի մոտ սպառողական ծախսերի ավելի քան 25 տոկոսը կազմում են առողջապահական ծախսերը, որի հետևանքով վերջիններիս շուրջ 6 տոկոսը աղքատանում է, ընդ որում, սա ամենաբարձր ցուցանիշն է տարածաշրջանում: 

Համակարգի արդյունավետության բարձրացման քայլերը չեն համապատասխանում պետության հատկացրած ֆինանսավորմանը, իսկ բնակչության կատարած ծախսերը մեծամասամբ անկառավարելի և անկանխատեսելի են, քանզի շատ դեպքերում մարդիկ դիմում են բժիշկների օգնությանը միայն առողջական խնդիրների առաջացման դեպքում: 

Նշվում է, որ տնտեսական ճգնաժամերի պայմաններում առողջապահական ծախսերը չեն նվազել, շարունակել են կայուն տեմպերով աճել, սակայն դրան համաչափ չեն աճել պետական ծախսերը, այլ հակառակը՝ նվազել են: 

Այս բնագավառում իրականացվող քաղաքականությունն է ապահովել բնակչության հիմնական բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիությունը և ֆինանսական պաշտպանվածությունը, բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց կատարվող ահռելի ծախսերի կրճատումը և դրա հետևանքով աղքատացող բնակչության թվաքանակի կրճատումը, առողջապահության բնագավառում ծախսվող գումարների արդյունավետության և նպատակայնության մակարդակի բարձրացումը, բուժօգնության որակի բարելավումը։ 

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հիմնական նպատակը բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիությունն ու պաշտպանվածությունն ապահովելն է: 

Հայեցակարգը պետք է դառնա առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքը, այլ հարակից օրենսդրական փոփոխությունները մշակելու և 2022-ից առողջության համապարփակ ապահովագրությունը ներդնելու հիմքը: 

Ակնկալվում է, որ երկրում առողջության համապարփակ ապահովագրության համակարգ ներդնելուց հետո կբարելավվեն հիվանդացության և մահացության ցուցանիշները, կնվազեն առողջական խնդիրների հետևանքով հաշմանդամության դեպքերը։ 

Համակարգի ներդրմամբ հնարավոր կլինի ստեղծել ֆինանսավորման կայուն համակարգ, որը կապահովի բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիությունն ու պաշտպանվածությունը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ նախագծի վերաբերյալ ներկայացվող առաջարկությունները հաշվի կառնվեն նախագծի վերջնական տարբերակի լրամշակման և կառավարության քննարկմանը ներկայացվելու ընթացքում: 

Ի դեպ, հանրային քննարկման հարթակում և սոցիալական ցանցերում նախագծի շուրջ դեմ և կողմ ձայները հավասար մասի են բաժանվել։ 

Նշվում է, որ առողջության ապահովագրության ներդրումը Հայաստանում անհրաժեշտություն է, սակայն հայեցակարգը պետք է անցնի քննարկման բոլոր փուլերը և առավելագույնս ընդունելի և ընկալելի լինի հասարակության լայն շերտերի կողմից։ 

Հիմնական վեճերը ծավալվում են պարտադիր առողջապահական հարկի շուրջ։ «Փաստը» թեման կպահի իր ուշադրության կենտրոնում և պարբերաբար ընթերցողներին կիրազեկի նախագծի շուրջ տեղի ունեցող քննարկումների մասին։ 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ