Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 26-ին, ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրին, հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից:
Վարչապետը ողջունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի այցը Հայաստան և մասնակցությունը ՄԻՊ հաստատության 15-ամյա գործունեությանը նվիրված միջազգային համաժողովին: Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունը մարդու իրավունքների, ներառյալ՝ ազատ խոսքի իրավունքի պաշտպանության ոլորտում և ընդգծել, որ ներկայում ՀՀ-ում մամուլի ազատությունը, արտահայտվելու ազատությունը գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակում, ինչի վկայությունը նաև միջազգային կառույցների գնահատականներն են: Կառավարության ղեկավարն անդրադարձել է Հայաստանում համացանցում խոսքի ազատությանը և նշել, որ այդ ցուցանիշով Հայաստանն այսօր աշխարհում 8-րդ տեղն է զբաղեցնում: Վարչապետի խոսքով՝ սա ցույց է տալիս ՀՀ կառավարության հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին ու իրավունքներին, որոնց շարքում խոսքի և մամուլի ազատությունը հիմնարար նշանակություն ունի:
Զրուցակիցներն անդրադարձել են ոլորտում թե՛ տեղական, թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային մակարդակով առկա մարտահրավերներին և այդ համատեքստում մտքեր փոխանակել կեղծ լուրերի (fake news), ապատեղեկատվության, ատելության խոսքի հետ կապված իրավիճակի, դրան հակազդելու քայլերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը խոսել է անցյալ շաբաթ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի լրագրողների փոխայցերի մասին, որը կարող է ծառայել փոխադարձ վստահության ձևավորմանը և ատելության խոսքի նվազեցմանը: ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը ողջունել է նախաձեռնությունը և կարևորել դրա շարունակականությունը:
Նիկոլ Փաշինյանը և Հարլեմ Դեզիրը մտքեր են փոխանակել նաև լրատվամիջոցների անկախության՝ որպես մամուլի ազատության կարևոր երաշխիքի, հանրություն-կառավարություն երկխոսության գործում ԶԼՄ-ների անաչառ և համակողմանի լուսաբանման կարևորության, էլեկտրոնային հարթակների և սոցիալական ցանցերի դերի շուրջ: Քննարկվել են նշված և մի շարք այլ ուղղություններով ևս համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Վարչապետը կարևորել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ համագործակցությունը՝ Հայաստանում խոսքի և մամուլի ազատության ոլորտում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ: Հարլեմ Դեզիրը նշել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է շարունակել գործակցությունը փորձի փոխանակմանը միտված նախաձեռնությունների, թրեյնինգների և խորհրդատվական օժանդակության ապահովմամբ:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան