Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Ոստիկանության աշխատակիցները հանդիպել են հանրային տրանսպորտի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Ոստիկանության ներկայացուցիչները հանդիպել են հասարակական տրանսպորտային միջոցները շահագործող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։

Վերջին շրջանում քաղաքացիներն հաճախակի են ահազանգում հասարակական տրանսպորտային միջոցների որոշ վարորդների աշխատանքային բացթողումների մասին, նույնիսկ միջադեպերի վերաբերյալ համացանցում հրապարակումներ արվեցին։

Այսքանից զատ, նոյեմբերի 25-ին ոստիկանությունը նախաձեռնեց եւս մեկ միջոցառում։ Երեւան քաղաքի վարչությունում տեղի ունեցավ խնդրով մտահոգ կառույցների եւ հասարակական տրանսպորտային միջոցները շահագործող կազմակերպությունների ներկայացուցիչների միջեւ հանդիպում, որը գլխավորում էր ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը: Ներկա էին ճանապարհային ոստիկանության մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արթուր Բեքթաշյանը, Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Էդգար Գալստյանը ու քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը: Ողջունելով ներկաներին` Էդգար Պետրոսյանը նշեց, որ հանդիպումը միտված է հասարակական անվտանգության ապահովմանը եւ ունի կանխարգելիչ նշանակություն`իրազեկել հասարակական տրանսպորտային միջոցները շահագործող կազմակերպությունների պատասխանատուներին` վերջին օրերին ոստիկանության ուժեղացված ծառայության ընթացքում արձանագրած իրավախախտումների եւ որոշ վարորդների աշխատանքային այն բացթողումների մասին, որոնց վերաբերյալ քաղաքացիները հաճախ են բարձրաձայնում: Խոսելով վարորդների իրավունքների եւ պարտականությունների մասին` Էդգար Պետրոսյանն ընդգծեց, որ մեր քաղաքացիները պետք է հիշեն՝ կանգառներից երթեւեկությունը սկսող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդները մյուսների նկատմամբ ունեն առավելություն: Երթուղայինների վարորդներն էլ իրենց հերթին պետք է խստագույնս պահպանեն ոչ միայն երթեւեկության, այլեւ բարեվարքության կաննոները։ Հատուկ անդրադարձ կատարվեց որոշ վարորդների միկրոավտոբուսներում դանակների առկայության փաստերին։

Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Էդգար Գալստյանն էլ անդրադարձավ շահագործվող մեքենաների սանիտարահիգիենիկ վիճակին, վարորդների արտաքին տեսքին, նաեւ վարորդ-ուղեւոր միջանձնային հարաբերություններին: Իսկ ճանապահային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալը հիշեցրեց մեքենան վարելիս ծխելու, բջջային հեռախոսով խոսելու արատավոր սովորության մասին, որոնք հաճախ վթարային իրավիճակների եւ վթարների պատճառ են դառնում։

Հասարակական տրանսպորտային միջոցները շահագործող կազմակերպությունների ներկայացուցիչները հավաստիացրին, որ բարձրացված խնդիրները պատշաճ կներկայացվեն վարորդներին։ Նրանք հայտնեցին նաեւ ոլորտին վերաբերող մտահոգություններ, հնչեցրին հարցերը, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: