Կարին գյուղում գառ եւ կով գողացած տղամարդիկ բերման են ենթարկվել
Կարին գյուղի 49-ամյա մի բնակիչ գյուղի արոտավայրից գառ է գողացել, նա հայտնաբերվել է, բերման ենթարկվել ու խոստովանական բացատրություն տվել։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվության ծառայությունից։
Նոյեմբերի 22-ին ոստիկանության Աշտարակի բաժնում անասնագողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Արտաշավան համայնքի արոտավայրերից մեկից գողացել էին գյուղի մի բնակչի կովը։ Կասկածանքով բերման ենթարկված 34-ամյա տղամարդը խոստովանել է, որ կովն ինքն է գողացել, ապա վաճառել։
Նոյեմբերի 26-ին Աշտարակի քրեական հետախույզները անասնագողության վերաբերյալ նոր օպերատիվ տվյալներ ստացան։ Տուժողը ոստիկանություն չէր դիմել, սակայն հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ Կարին գյուղի 49-ամյա մի բնակիչ գյուղի արոտավայրից գառ է գողացել։ Տղամարդը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ու խոստովանական բացատրություն տվեց։
Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...