«Ճվճվ Արոյի» որդին արդարացվել է
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Գագիկ Պողոսյանի, նոյեմբերի 26-ին «Ճվճվ Արո» անունով հայտնի Արա Վարդանյանի որդու՝ Սերժ Վարդանյանի գործով դատական նիստին հրապարակեց նրա դատավճիռը, Սերժ Վարդանյանն արդարացվեց։
NEWS.am-ի հետ զրույցում Սերժ Վարդանյանի պաշտպան Մանվել Գրիգորյանն ասաց՝ իրենց համար սպասելի էր այդպիսի վճիռը, քանի որ դատաքննության ընթացքում որեւէ հիմնավոր փաստարկներ չկային, որպեսզի այն որակվեր խուլիգանություն։
Համաձայն մեղադրական եզրակացության ՝ Սերժ Վարդանյանը 2017թ․ սեպտեմբերի 12-ին Երեւան քաղաքի Հր․ Քոչար փողոցում կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում Կարեն Գասպարյանի պարանոցից քաշել-պոկելու եղանակով հափշտակել էր զգալի չափերի՝ 148,000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա շղթան։
Բացի այդ Սերժ Վարդանյանն իր երկու ընկերների հետ 2017թ. նոյեմբերի 26-ին «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրի առանձնասենյակներից մեկում կոպիտ կերպով խախտել էին հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել այդ պահին ռեստորանում գտնվող հաճախորդների եւ աշխատակիցների նկատմամբ, հայհոյել, վիճաբանել իրենց դիտողություն արած մատուցողի հետ, ապա՝ բռնություն գործադրել նրա նկատմամբ։
Նշենք, որ ներկայումս կալանքի տակ է նաեւ Սերժ Վարդանյանի ավագ եղբայրը՝ Սարգիս Վարդանյանը: Նա մեղադրվում է ճանապարհային երթեեւեկության կանոնները խախտելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելու մեջ: Նրա մասնակցությամբ վթարը տեղի էր ունեցել 2018-ի հունվարի 8-ին: Վթարի հետեւանքով զոհվել են ծառայության մեջ գտնվող երկու` ՃՈ աշխատակիցներ: Այս գործն էլ է ներկայումս քննվում դատարանում։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...