Նպատակ ունեն ժամ առաջ կարդալ Նազիկ Ամիրյանի դատավճիռը․ պաշտպանը՝ գործի առանձնացման մասին
Գեներալ Մանվել Գրիգորյանի և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի քրեական գործերն առանձնացնելով դատարանը նպատակ է հետապնդում ժամ առաջ կարդալ Նազիկ Ամիրյանի դատավճիռը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։
«Նախագահող դատավորը ոչ իրավաչափ գործողություն կատարեց և առանց դատավարական կողմերին լսելու ինքնուրույն որոշեց, որ պետք է առանձնացնի Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործը։ Դրանով դատավորը փաստեց, որ Մանվել Գրիգորյանն այնքան հիվանդ է, որ հնարավորություն չկա դատական նիստերը վերջինիս ներկայությամբ շարունակել, բայց միաժամանակ չանդրադարձավ խափանման միջոց կալանքը փոխելուն»,-ասաց նա։
Պաշտպանը չի պատկրացնում ինչպես են գործն առանձնացնելու, ինչպես են ապացույցներն առանձնացնելու։
«Դրան գումարած միջոցների վատնումը, 700-800 վկաների կրկնակի քննելու մասով։ Սա դիտում եմ որպես անօրինական գործառույթների շարունակություն՝ անձին պահել կալանքի տակ՝ կմեռնի-կմեռնի, չի մեռնի, թող կալանքի տակ մնա և նպատակ ունեն մեկ ժամ շուտ կարդալ Նազիկ Ամիրյանի դատավճիռը և դրանով հանրությանը ցուցանիշ ցույց տալ»,-նշեց պաշտպանը։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան