Երիտասարդ եվրոպական դեսպանները կշրջեն Երևանում մարդու իրավունքների սուրճի շրջիկ մեքենայով
Դեկտեմբերի 1-ին երիտասարդ եվրոպական դեսպանները մարդու իրավունքների սուրճի շրջիկ մեքենայով կուղևորվեն Երևանի փողոցներ:
Երիտասարդներն անվճար սուրճ կառաջարկեն հատուկ QR կոդով և մարդու իրավունքներին վերաբերող մեսիջներ կրող բաժակներով, ինչպես նաև կզրուցեն մարդու իրավունքների և դրանց կարևորության մասին: Բոլոր հետաքրքրվածները հրավիրվում են միանալ միջոցառմանը, արտահայտել իրենց կարծիքը կյանքի, աշխատելու, ամուսնանալու, ազատ խոսքի և այլ իրավունքների մասին՝ ըմպելով մեկ բաժակ սուրճ:
Հայաստանի երիտասարդ եվրոպական դեսպանները նախաձեռնել են մարդու իրավունքների սուրճի շրջիկ մեքենայով միջոցառումը մարդու իրավունքների միջազգային օրը նշելու, ինչպես նաև նախորդ տարի Գյումրիում առաջին Արեգակ ներառական փուռ-սրճարանի ակցիան բարի ավանդույթ դարձնելու նպատակով:
Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին, 14:30-17:00: Սուրճի շրջիկ մեքենան առաջինը կանգ կառնի Հանրապետության հրապարակում( 14:30 - 15:15), հետո կուղևորվի Աբովյան փողոց(15:15 - 16:00), իսկ վերջին կանգառը կլինի Մաշտոց-Բաղրամյան խաչմերուկին, Ֆրանսիայի հրապարակում(16:10 - 17:00):




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...