Past.am-ի հարցերին պատասխանելու համար Առողջապահության նախարարության մամլո խոսնակը երեք օր ուզեց
Past.am-ը գրում է.
Մինչև հեղափոխությունը ԶԼՄ-ները բախվում էին բյուրոկրատական քաշքշուկի, նույնիսկ նախագահի ասուլիսին ներքին կարգով հրավիրվում էին հատուկ արտոնություն ունեցող լրատվամիջոցները:
Հիմա այս իշխանության օրոք շատ բան չի փոխվել` Past.am-ի լրագրողը տարվա ամփոփիչ հարցաշար է ուղարկել ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանին՝ խնդրելով իր պաշտոնից ելնելով պատասխանել հարցերին:
( Սարգսյանի պատասխանը- Լուսինե ջան քանի որ հարցերը բազմապրոֆիլ են ավելի ճիշտ կլինի այդ հարցերը ստորագրված ուղարկեք ՀՀ ԱՆ)
Սարգսյանը մերժել է պատասխանել , հարցերն ուղարկելով ԱՆ-ի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանին:
Առողջապահության ոլորտին վերաբերվող խնդիրները վեր հանող մեր հարցերի պատասխանը ստանալու համար զանգահարեցինք խոսնակին:
Մեր պնդմանը , որ անհրաժեշտ է օպերատիվ կերպով արձագանքել մեր հարցաշարին Ալինա Նիկողոսյանն ասաց, որ իրենք տարի են փակում և ԱՆ-ի էլեկտրոնային հասցեին գրելուց հետո եռօրյա ժամկետում կստանաք պատասխանները:
Հիմա ուզում ենք հասկանալ խուսափեցի՞ն առողջապահության ոլորտին վերաբերվող ցավոտ, չլուծված հարցերին պատասխանել , թե՞ Իմքայլականների Նոր Հայաստանում ավանդաբար շարունակում են գործել ՀՀԿ - ի հին մեթոդները:
Ստորև ներկայացնում ենք հարցաշարը որի պատասխանները չստացանք ոչ ԱՆ խորհրդականից, ոչ մամուլի խոսնակից՝
- «Դեղերի մասին» լրացումը կամ փոփոխություն կատարելու օրինագծի մասին ի՞նչ կասեք , այստեղ վիճելի քննարկումներ եղան, դուք կոռուպցիոն ռիսկ տեսնո՞ւմ եք:
- Ո՞ր մարզում է առողջապահությունը վատթարագույն վիճակում տարբեր հանգամանքներից ելնելով:
- Երևանում սնկի նման աճում են մասնավոր կլինիկաները, որքանո՞վ են դրանք վերահսկվում դրանք պետության կողմից:
- Ծննդաբերող մայրերի ու նորածինների մահացությունը նվազեցնելու համար ծննդատներում ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել:
- Ո՞րն է այն կարևոր նախագիծը, որը պետք է իրողություն դառնա, ՀՀ քաղաքացու առողջութունը պաշտպանված լինելու համար:
- Առաջիկա ծրագրերում կա՞ նախագիծ, ըստ որի երկրում կգործի գոնե մեկ հիվանդանոց, որը աղքատ խավի բոլոր տեսակի առողջական խնդիրները հոգալու համար կլինի անվճար:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան