Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը նշեց հիմնադրման 15-ամյակը (տեսանյութեր)


Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը դեկտեմբերի 5-6-ը նշեց հիմնադրման 15-ամյակը: Կարևոր հոբելյանի առիթով՝ ԲՈՒՀ-ը կազմակերպել էր միջազգային կոնֆերանս՝ «Կրթությունը 21-րդ դարում» թեմայով: Միջոցառմանը մասնակցում էին տարբեր երկրներից հրավիրված հյուրեր, նաև ԲՈՒՀ-ի առաջին ռեկտորը:

Ելույթով հանդես եկավ Գ․Վ․ Պլեխանովի ՌՏՀ Երևանի մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը․ «Եթե մենք՝ հայերս, և ռուսները գիտակցում ենք մեր քաղաքական շահերի ու նպատակների ընդհանրությունը, ապա չենք կարող և իրավունք չունենք թերագնահատել կրթության և գիտության ոլորտի կարևորությունը։ Դրա համար կարծում եմ՝ անհրաժեշտ է կրթական ծրագրերի շրջանակում հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին հաղորդել նոր որակ։ Նաև անհրաժեշտ է հզոր դինամիկա փոխանցել նոր ինտեգրացիոն գործընթացներին»,- ասաց Վարդանյանը։

Իր խոսքում՝ Գ․Վ․ Պլեխանովի ՌՏՀ Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը նկատեց՝ համալսարանը նպաստում է ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների սերտացմանն, այլև իրականացնում է հայրենադարձություն՝ կրթության միջոցով․ «Հայաստանի Երևանի մասնաճյուղն իր փոքր լուման է ներդնում այն մեծ ծրագրի մեջ, որը կոչվում է հայրենադարձություն։ Մենք իրականացնում ենք կրթության միջոցով հայրենադարձություն։ Կրթության շուկայում մեր առաջարկը եզակի է։ Որակյալ կրթությունը զուգակցում ենք հայրենիքում ապրելու, սովորելու, հայկական միջավայրին ինտեգրվելու բերկրանքով։ Շատ հաճախ շատերը չեն վերադառնում այնտեղ, որտեղից եկել են, մնում են հայրենիքում»,- նշեց Թամարա Վարդանյանը։ 

Տնօրենի խոսքով՝ ԲՈՒՀ-ն ունի ֆակուլտետ, որը տարածաշրջանում եզակի է, այն կոչվում է «Կիրառական մաթեմատիկան տնտեսության մեջ»։ 

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Սերգեյ Կոպիրկինն էլ իր ելույթում նշեց․ «Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը իր գոյության ընթացքում ներկայանում է որպես Հայաստանի առաջատար ուսումնական հաստատություններից մեկը` մատուցելով ինչպես միջին մասնագիտական կրթական ծառայություններ, այնպես էլ բարձրագույն կրթության: Համալսարանի դիպլոմը որակի բարձր չափանիշ է Հայաստանի ցանկացած անկյունում»,- ասաց դեսպանը: