Թուղթը աղբ չէ, պլաստիկը՝ նույնպես
Past.am-ի տեղեկություններով այս տարի «Էկո աղբ» բնապահպանական ՀԿ-ն նպատակ ունի ներկայացնելու իր անդամներից մեկի մասնակցությունը միջազգային հեղինակավոր գիտահետազոտական մրցույթին՝ «Falling Walls Lab»-ին, որը կկայանա Գերմանիայում, Բեռլինում ս.թ. նոյեմբերի 8-ին:
Այս տարի «Falling Walls Lab» գիտահետազոտական մրցույթ-կոնֆերանսի 3000-ից ավելի դիմորդներից մասնակցության ուղեգիր են ստացել աշխարհի 63 երկրներից 100 երիտասարդ գիտնականներ՝ ներկայացնելու իրենց նորարարությունները: Նշենք, որ ժյուրիի կազմում են համաշխարհային հեղինակություն վայելող գիտնականներ և գործիչներ, ինչպիսիք են՝ պրոֆ. Կարլ Հենրիկ Հելդինը՝ Նոբելյան հիմնադրամի Խորհրդի նախագահը, պրոֆ. Մաուրո Ֆեռարին՝ ԵՄ Գիտահետազոտականխորհրդի նախագահը:
Ժյուրին նախագահում է աստղագնաց, Եվրոպական տիեզերական գործակալության տնօրենի գլխավոր խորհրդական Կլոդի Հենյերեն: Այս տարի կոնֆերանսն ուներ հատուկ թեմատիկա՝ Բեռլինյան պատի անկման 30-րդ տարեդարձը:
«Էկո աղբ» բնապահպանական ՀԿ-ի անդամները աշխատում են կամավորական հիմունքներով: Նրանք համագործակցում են ազգային ու միջազգային կառույցների հետ` հիմնական նպատակ ունենալով աղբի վերամշակման մշակույթը բերել Հայաստան:
Թափոնները կարող են տեսակավորվել, վերամշակվել, վերաօգտագործվել, եթե ունենանք պետական ռազմավարական մոտեցում:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան
Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ Կարա...