Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետեւ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն. Ռուբեն Հայրապետյան
Այդ նույն Անդրանիկ Քոչարյանը, որն իմ նախկին ընկերն է, 10 օր առաջ իմ ընկերներից մեկի միջոցով հորդորում էր, որ ես փախչեմ Հայաստանից, որովհետեւ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13–ին, ասել է 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարին հյուրընկալված ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով Սաթիկ Սեյրանյանի դիտարկմանը, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կոչով դիմել էր Ռուբեն Հայրապետյանին վերադառնալ Հայաստան։
Հայրապետյանի խոսքով՝ դա հատուկ էր արվում, որպեսզի իր՝ երկրից հեռանալու դեպքում շոու «սարքեին». «Գիտե՞ք դա ինչի համար են ասում, որ թողնես գնաս ու միանգամից «մասկի շոուն» անեն, կասեին տեսեք՝ Ռուբեն Հայրապետյանը հանցագործ է, թալանել է ֆեդերացիան ու փախել։ Ես այս երկիրն այնքան եմ սիրում, որ փախչելու որեւէ տեղ չունեմ, ասեմ ավելին՝ ձերբակալում են, թող ձերբակալեն։ Կոչ եմ անում նաեւ ոստիկանության աշխատողներին, թող չտանջվեն, այդքան մարդ հանեն, աշխատանքից կտրեն։ Երբ զանգեն ինձ ասեն, մենք ուզում ենք քեզ ձերբակալել, արի, ազնվորեն ասում եմ՝ որտեղ էլ լինեմ, 5 րոպե հետո տեղում կլինեմ, թող ձերբակալեն։ Ես դրանից չեմ վախենում եւ ձերբակալելով մեր տեսակին չեն կարող վախեցնել»։




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան