Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ ՍավգուլյանԱյս ընտրությունները լեգիտիմ չեն․ Մենուա Սողոմոնյան Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․Ավետիք ՉալաբյանՀունիսի 15-ը հանքարդյունաբերությունում կանանց միջազգային օրն է
Հասարակություն

Ինչ ճակատագիր կունենա «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղը

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի հետագա հեռարձակման հարցը դեռ լուծված չէ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հաղորդավար, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նա նշեց, որ ՀՀ կառավարությանը նամակ է ուղարկել, որպեսզի հաղորդման 2020 թվականի արտոնագրի համար գումար հատկացնեն։

«Ես ոչ մի պատասխան դեռ չեմ ստացել: Նախկինում էլ էի ասել, որ պատասխան չունենալու դեպքում դրամահավաք կսկսեմ: Չգիտեմ, գուցե մոտական օրերի ընթացքում պատասխան նամակ ստանամ:  Բայց եթե չլինի նախատեսածի պես, երկուշաբթի կամ երեքշաբթի կսկսեմ դրամահավաքը»,- ասաց Քոչարյանը:

Նշենք, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղը Հայաստանում նկարահանվում և եթեր է հեռարձակվում 2002թ-ից: 

Հիշեցնենք, որ ֆինանսավորվում է ոչ թե հաղորդումը, այլ՝ արտոնագիրը և որպեսզի հաղորդման հետագա հեռարձակումը չդադարեցվի, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն առաջարկել էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղի 2020 թվականի արտոնագրի անհրաժեշտ 17 մլն դրամը տրամադրել պետբյուջեից, սակայն առաջարկությունը չէր ընդունվել։ Կառավարությունը մերժումը հիմնավորել է այն պատճառաբանությամբ, որ ֆինանսավորումը դիտարկում են ըստ սահմանված ծրագրերի ու միջոցառումների անհրաժեշտության։

Նկատենք, որ ավելի վաղ թեմային անդրադարձել էր նաև Սամվել Ֆարմանյանը: