«Ողջ Երևանը անկեղծ սպասում է, թե, երբ է Ազատիչը նստելու, որ Նիկոլը գնա». Նարեկ Սամսոնյան
Հայաստանում արդեն անշրջելիորեն կոտրվում է «կալանքի բանաձևի» արդյունավետությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը` անդրադառնալով աղմկահարույց ձերբակալություններին:
«Հայաստանում այլևս անշրջելիորեն իրավիճակ է փոխվել
Իշխանությունների հիմնական ու դեռևս միակ զենքն իր քաղաքական հակառակորդների հետ հարաբերություններում քրեական գործ/ձերբակալություն/կալանավորում բանաձևն է («կալանքի բանաձև»): Այս բանաձևն արդյունավետ է աշխատում այն դեպքում, երբ հակառակորդները խուսափում, կամ վախենում են կալանքի հեռանկարից և դրան համապատասխան վարք են դրսևորում: Այս պարագայում ռեժիմի բանաձևը արդյունավետ է աշխատում նաև իրենից դժգոհ շարքային քաղաքացիների վրա, որոնք ապրիորի դառնում են տվյալ բանաձևի պասիվ շահառուները («որ սրանց բռնում են մենք ի՞նչ ենք, որ չբռնեն»): Այս բանաձևը մինչև վերջերս աշխատում էր խիստ արդյունավետ, անգամ այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթացքում Քոչարյանի բարձրակարգ փաստաբաններն իրենց միջնորդություններով, ՍԴ-ն իր որոշումով և «վնգստացող դատավորներն» իրենց պահվածքով ամբողջությամբ մերկացնում են դատավարության քաղաքական բնույթը: Այս դատավարությունն էլ հիմնավորում է ռեժիմի «կալանքի բանաձևի» անհաղթահարելիությունը` «բռնել ենք պտի նստես, տանջվես ու մոռանաս իրավական ճանապարհով դուրս գալու մասին»: Նույն բանաձևը փորձեցին կիրառել Արսեն Բաբայանի դեպքում, բայց չաշխատեց այնպես ինչպես աշխատում է 2-րդ նախագահի դեպքում:
Սակայն իշխանությունների` «կալանքի բանաձևը» այլևս ժամանակավրեպ է դառնում, երբ երրորդ նախագահի նկատմամբ հարուցված ծիծաղելի գործից հետո ողջ Երևանը անկեղծ սպասում է, թե, երբ է Ազատիչը նստելու, որ Նիկոլը գնա (վստահ եմ Սարգսյանն էլ այդ համոզմունքն ունի): Երեկ արդեն Ռուբեն Հայրապետյանը ջարդուփշուր արեց «կալանքի բանաձևը» բացահայտ ցույց տալով, որ թքած ունի կալանավորվելու հեռանկարի վրա և այսպես Հայաստանում արդեն անշրջելիորեն կոտրվում է «կալանքի բանաձևի» արդյունավետությունը: Այսօր արդեն բոլոր մեծ ու միջին գործիչները պատրաստ են նստելու և սպասում են իրենց «հերթին», իսկ նրանց համակիրներն ու աջակիցները գլուխները բարձր սպասում են փողոցային պայքարի մեկնարկին: Փաշինյանի զինանոցը սպառվում է, պետական համակարգը «սաբոտաժ է անում» հեղափոխությանը, ռեժիմի կողմից արված աղաղակող կոռուպցիոն դեպքերը ջրի երես են դուրս գալիս և իշխանությունը կարճ ժամանակ անց «փողոցում գցած է լինելու»:
Հայաստանում անշրջելիորեն իրավիճակ է փոխվել` բոլորս պատրաստ ենք ՆՍՏԵԼՈՒ, ինչքան շատ բռնես էդքան շուտ ես «բռնելու» վերջինը, Նիկոլ: Քեզ տեսնենք!!!»,- գրել է նա:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան